Տարածաշրջան
«Այսպես, որ գնա՝ հունիսի վերջ կհասնենք տեղ». բեռնափոխադրողների հարցը լուծված չէ (տեսանյութ, լուսանկար)
«Այսպես, որ գնա՝ հունիսի վերջ կհասնենք տեղ». բեռնափոխադրողների հարցը լուծված չէ (տեսանյութ, լուսանկար) 27/03/20203

«Օր 6-րդ. անցել ենք մոտ 800 մետր ճանապարհ, սենց, որ գնա՝ հունիսի վերջ կհասնենք տեղ: Այս իրավիճակը երկար շարունակվելու դեպքում կունենանք լուրջ խնդիրներ՝ սննդի հետ կապված։ Վրաստանի տարածքում՝ դեպի Լարս, գրեթե նույն վիճակն է»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Սպիննակեր» բեռնափոխադրող ընկերության տնօրեն Միքայել Կարապետյանը՝ կից հրապարակելով տեսանյութ և լուսանկարներ։

 

Նշենք, որ Վրաստանով տրանզիտ դեպի ՌԴ մեքենաների տեղաշարժման հարցը այդպես էլ, դեռևս չի լուծվել: Բագրատաշենի անցակետում ավելի քան 15 օր, հարյուրավոր կուտակված մեքենաներ շարունակում են սպասել Հայաստանից դեպի Ռուսաստան տարանցիկ թույլտվության: Թեև օրեր առաջ մոտ 50 մեքենա ձևակերպվել և մուտք է գործել Վրաստանի տարածք՝ տարանցիկ անցնելու համար, սակայն նրանց երթը նույնպես կանգնեցվել է Վրաստանի տարածքում՝ առանց հստակ պատճառաբանության:

Բեռնափոխադրող ընկերություններն անհանգստացած են. 100-ավոր բեռնատարներ տոննաներով բերք են փոխադրում, որոնց պիտանելիության ժամկետը լրանում է, սակայն հարցին լուծում տրված չէ, ինչը նշանակում է՝ ընկերությունները մեծ կորուստներ են ունենալու:

 

Այլ հոդվածներ
Արարատում չեն թեստավորում տարեց կնոջը, ով ունի կորոնավիրուսի բոլոր սիմպտոմները. Analitik.am
Արարատում չեն թեստավորում տարեց կնոջը, ով ունի կորոնավիրուսի բոլոր սիմպտոմները. Analitik.am
Շիրակի մարզի բուժհաստատություններին Չինաստանի Հայնան նահանգից 10 հազար բժշկական դիմակ է ուղարկվել
Շիրակի մարզի բուժհաստատություններին Չինաստանի Հայնան նահանգից 10 հազար բժշկական դիմակ է ուղարկվել
Գյումրիում թափառող 6-7 շներ հարձակվել են 2,5 տարեկան երեխայի վրա
Գյումրիում թափառող 6-7 շներ հարձակվել են 2,5 տարեկան երեխայի վրա
Մայիսի 29-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք
Մայիսի 29-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք
Լարված իրավիճակ Բագրատաշենի անցակետում. ՌԴ քաղաքացիություն ունեցող, ազգությամբ հայ մոտ 130 քաղաքացի մնացել են անցակետում. Shamshyan.com
Լարված իրավիճակ Բագրատաշենի անցակետում. ՌԴ քաղաքացիություն ունեցող, ազգությամբ հայ մոտ 130 քաղաքացի մնացել են անցակետում. Shamshyan.com