Մամուլի տեսություն
Արայիկ Հարությունյանը գծեց սահմանը
Արայիկ Հարությունյանը գծեց սահմանը 26/03/2020 10:37

Մարտի 25-ն Արցախի նախագահի թեկնածու եւ Ազատ հայրենիք-ՔՄԴ դաշինքի առաջնորդ Արայիկ Հարությունյանի քարոզարշավի վերջին օրն է:

Նա հայտարարել է, որ դադարեցնում է ընտրողների հետ հանդիպումները նաեւ բացօթյա տարածքներում: Այլ թեկնածուների կողմից համանման հայտարարություն չի հնչել, նրանց աջակիցները տեղեկացնում են հաջորդ օրերին նախատեսված հանդիպումների մասին:

Ինչպես գրում է քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը՝ ընդունված է, որ քվեարկության համար վճռորոշ են քարոզարշավի հատկապես վերջին օրերը: Այս իմաստով Արայիկ Հարությունյանի որոշումը սահմանային է, նա ապացուցեց, որ իր եւ թիմակիցների համար ավելի կարեւոր է մարդկանց առողջությունը եւ ինչ-որ առումով գնաց զոհողության:

Հանրությունը պետք է ըստ արժանվույն գնահատի Արայիկ Հարությունյանի այդ վճռական քայլը: Բայց առաջին արձագանքը պետք է հետեւեր նրա մրցակիցների շրջապատից: Մանավանդ որ ոմանք մինչ այդ խոսում էին Արցախում արտակարգ դրություն հայտարարելու եւ ընտրությունները չեղյալ հայտարարելու անհրաժեշտությունից՝ շեշտը դնելով մարդկանց առողջությունը խնայելու հրամայականի վրա:

Ինչպես տեսնում ենք, դրանք միայն պոպուլիստական հայտարարություններ էին: Հակառակ դեպքում նախագահի թեկնածուներից առնվազն երկուսը՝ Մասիս Մայիլյանը եւ Վիտալի Բալասանյանը, կարձագանքեին Արայիկ Հարությունյանի նախաձեռնությանը: Դա, ցավոք, տեղի չունեցավ:

Նրանք մինչեւ վերջին օրը կշարունակեն նախընտրական հանդիպումները, կպայքարեն հավելյալ քվեների համար: Իրավիճակն, այսպիսով, սահմանային է: Մի կողմում քարոզարշավը փաստացի դադարեցրած Արայիկ Հարությունյանն է, մյուսում՝ նրանք, որ քաղաքական նպատակահարմարությունը գերադասում են, ձեւակերպենք այսպես՝ ասպետականությանը: Հանրությունը տեսնում է ամեն ինչ: Եւ, ամենայն հավանականությամբ, մարտի 31-ի քվեարկությամբ կֆորմալացնի Արայիկ Հարությունյանի գծած սահմանը:

 

Այլ հոդվածներ
«Հրապարակ». ԲՀԿ-ի դեմ արշավանքը նոր ծավալներ է ստանում
«Հրապարակ». ԲՀԿ-ի դեմ արշավանքը նոր ծավալներ է ստանում
«Իրատես». Արյունաբանականի թեման չմարսած՝ Թորոսյանն օրերս մեկ այլ «բորշչ» հրամցրեց . Փաշինյանը նրա սխալներն է խմբագրում
«Իրատես». Արյունաբանականի թեման չմարսած՝ Թորոսյանն օրերս մեկ այլ «բորշչ» հրամցրեց . Փաշինյանը նրա սխալներն է խմբագրում
«Ժողովուրդ». ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլ կլինի. կրքերը թեժանում են
«Ժողովուրդ». ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլ կլինի. կրքերը թեժանում են
«Իրատես». ՀՅԴ ամերիկյան կառույցի անդամների գրեթե զգալի հատվածը Փաշինյանի իշխանության կողմնակիցներն են
«Իրատես». ՀՅԴ ամերիկյան կառույցի անդամների գրեթե զգալի հատվածը Փաշինյանի իշխանության կողմնակիցներն են
«Իրատես». ՀԱԿ-ականների դժգոհությունը Փաշինյանից շատ է մեծացել
«Իրատես». ՀԱԿ-ականների դժգոհությունը Փաշինյանից շատ է մեծացել