Համացանց
«Ինչի՞ համար է ռազմական տեխնիկա մտցվել Երևան»
«Ինչի՞ համար է ռազմական տեխնիկա մտցվել Երևան» 26/03/2020 10:19

Արեգնազ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իշխանությունը խստացրել է արտակարգ դրության պայմանները։ Ասում են՝ ձևաթուղթ լրացրեք, նոր շարժվեք։

Դա մի կերպ կարելի է հասկանալ, թեև դժվար է պատկերացնել, թե մարդկանց շարժն այդ թղթով ինչպե՞ս են վերահսկելու։ Այդքան ոստիկան ունե՞նք։ Վիրուսը վախենո՞ւմ է պարետատան մշակած ձևաթղթից։ Բայց դա դեռ մի կողմ։

Ինչո՞ւ են Երևանում ռազմական տեխնիկա մտցրել։ Այդ մեքենաներով հարձակվելու են այն քաղաքացու վրա, որը ճիշտ չի՞ լրացրել ձևաթուղթը կամ նշված ժամից ավելի երկա՞ր է մնացել մթերային խանութում։

Իսկ միգուցե ռազմական տեխնիկան մեր տատիկներին ու պապիկներին օգնելու է անցնել փողոցը կամ տեղափոխել 10–ից 12–ն ընկած ժամանակահատվածում կատարած գնումնե՞րը։

Իսկ կարո՞ղ է ոստիկանական զրահատեխնիկան փոխարինելու է տաքսիին։ Ասենք, եթե քաղաքացին դրսում տաքսի չգտնի, ստիպված լինի դիմել ռազմական տեխնիկայի օգնությանն ու գնա իր ուզած տեղում միայնակ վազելու։
Չի բացառվում, որ ռազմական տեխնիկա քաղաք մտցնելը Նիկոլի՝ որպես չկայացած ֆյուրերիկի մանկության երազանքն է եղել։ Հիմա նա պարզապես օգտվում է առիթից ու տանկ քշում։

Չի բացառվում նաև, որ Նիկոլը տանկերը մտցրել է Երևան, որպեսզի ասֆալտին փռի կորոնավիրուսին։ Ինչի Հայաստանում կորոնավիրուս կա՞, որ վարչապետին ասի «չէ»։ Հլա մի հատ ցույց տվեք տենանք, էդ ո՞վ է էդ կորոնավիրուսը։

Թու, թու, թու»։

Այլ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը ցավակցական խոսքով դիմել է նախօրեին Ուկրաինայում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով զոհված անձանց հարազատներին
Նիկոլ Փաշինյանը ցավակցական խոսքով դիմել է նախօրեին Ուկրաինայում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով զոհված անձանց հարազատներին
Հայկ Մարությանը շնորհավորական ուղերձ է հղել Ստեփանակերտի օրվա առիթով
Հայկ Մարությանը շնորհավորական ուղերձ է հղել Ստեփանակերտի օրվա առիթով
Գագիկ Կարպիս Փաշոյան. Ծառուկյանի կալանավորումը ֆարս է, քաղաքական նպատակահարմարությամբ ընտրովի արդարադատության կիրառում
Գագիկ Կարպիս Փաշոյան. Ծառուկյանի կալանավորումը ֆարս է, քաղաքական նպատակահարմարությամբ ընտրովի արդարադատության կիրառում
Տավուշ Բերդի հնագիտական պեղումները գերազանցում են մեր բոլոր սպասումները․ վարչապետի խորհրդական
Տավուշ Բերդի հնագիտական պեղումները գերազանցում են մեր բոլոր սպասումները․ վարչապետի խորհրդական
ՀԴՄ կտրոն չվերցնելու համար քաղաքացիներին տուգանելու նախագիծ օրակարգում չկա․ Բաբկեն Թունյան
ՀԴՄ կտրոն չվերցնելու համար քաղաքացիներին տուգանելու նախագիծ օրակարգում չկա․ Բաբկեն Թունյան