Արցախ
Արցախի ընտրությունների մասին հարցման արդյունքներ․ առաջատար է դարձել Բալասանյանը, Հարությունյանը երկրորդ տեղում է
Արցախի ընտրությունների մասին հարցման արդյունքներ․ առաջատար է դարձել Բալասանյանը, Հարությունյանը երկրորդ տեղում է 24/03/2020 20:57

Սոցիոլագիական հարցումների հերթական ալիքը Արցախի Հանրապետությունում նախագահական մրցապայքարի առաջատարի փոփոխություն է ցույց տվել՝ առաջին տեղում 31,8 տոկոսով Վիտալի Բալասանյանն է, գրում է «Հայաստանի քրոնիկներ» Տելեգրամ-ալիքը։

Մրցապայքարի նախկին առաջատար Արայիկ Հարությունյանը ստացել է երկրորդ տեղը եւ քվեարկությանը մասնակցելու մտադրություն ունեցողների ձայների 27,1 տոկոսը։ Մրացապայքարի երրորդ տեղում գտնվող Մասիս Մայիլյանը նույնպես կորցնում է բնակչության աջակցությունը եւ հավաքում է 16,8 տոկոս։ Ընտրություններում չկողմնորաշվածների թիվը կրճատվել է մինչեւ 12,1 տոկոս, եւս 1,4 տոկոսը մտադիր է բոլոր թեկնածուներին դեմ քվեարկել։

Արայիկ Հարությունյանը մնացել է հակավարկանիշի առաջատար՝ «Թեկնածուներից որի օգտին չեք քվեարկի ոչ մի դեպքում» հարցին հարցվածների 18,7 տոկոսը նրա անունն է նշել։ Մասիս Մայիլյանի հակավարկանիշը կազմել է 5,9 տոկոս։ Մյուս թեկնածուների հակավարկանիշները չեն գերազանցում 2 տոկոսը։ Բալասանյանի եւ Հարությունյանի կուսակցությունների վարկանիշները համարյա համընկնում են իրենց առաջնորդների վարկանիշների հետ։ «Նոր Արցախ»-ը եւ «Միասնական հայրենիք»-ը, որոնք աջակցում են Մայիլյանին, հավաքում են 8,8 եւ 8,3 տոկոս՝ համապատասխանաբար։ Ոչ մի այլ կուսակցություն չի հաղթահարում 5 տոկոսի պատնեշը։ Հետազոտությունն անցկացվել է փողոցային հարցման միջոցով։  Ընտրությունը ներկայացուցչական է՝ ըստ սեռի, տարիքի, ուրբանիզացիայի գործակցի եւ հարցվածների բնակության վայրի։ Հետազոտության մեջ հաշվի են առնված հարցվածների 290 անկետաներ, հաշվի են առնվել ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցողների անկետաները։ Նրանց պատասխանները, ովքեր չեն պատրաստվում մասնակցել ընտրություններին, հաշվի չեն առնվել։

Այլ հոդվածներ
Արցախի պատասխանը՝ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությանը
Արցախի պատասխանը՝ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությանը
Ալիեւը հայտարարել է, որ ղարաբաղյան կարգավորման բանակցությունները իրականում դադարել են
Ալիեւը հայտարարել է, որ ղարաբաղյան կարգավորման բանակցությունները իրականում դադարել են
Մենք շատ մտահոգված ենք Թուրքիայի շատ ապակայունացնող քաղաքականությամբ․ Զոհրաբ Մնացականյան
Մենք շատ մտահոգված ենք Թուրքիայի շատ ապակայունացնող քաղաքականությամբ․ Զոհրաբ Մնացականյան
Արցախի Ազգային ժողովի նստավայրը Ստեփանակերտից կտեղափոխվի Շուշի
Արցախի Ազգային ժողովի նստավայրը Ստեփանակերտից կտեղափոխվի Շուշի
Արցախի հարցում կարգավորման մոդել չունենալը վտանգավոր է, նշանակում է՝ միջնորդներից վատ առաջարկ ենք ստանալու. Քոչարյան
Արցախի հարցում կարգավորման մոդել չունենալը վտանգավոր է, նշանակում է՝ միջնորդներից վատ առաջարկ ենք ստանալու. Քոչարյան