Հայաստան
ԱԱՏՄ-ն գործելու թույլտվություն ունեցող տնտեսվարողներին հորդորում է պահպանել պարետի ցուցումները
ԱԱՏՄ-ն գործելու թույլտվություն ունեցող տնտեսվարողներին հորդորում է պահպանել պարետի ցուցումները 24/03/2020 18:23

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է արտակարգ դրության պայմաններում գործելու թույլտվություն ունեցող տնտեսվարողների խստագույնս պահպանել Պարետի ցուցումով հաստատված դրույթները` ապահովելու աշխատողների առողջության պահպանումն ու անվտանգությունը։ Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնից, ուղեցույցով սահմանված պահանջների կատարումը պարտադիր է բոլոր կազմակերպությունների համար։

ԱԱՏՄ-ն տեղեկացնում է, որ խախտումների արձանագրման դեպքում կարող են կիրառվել պատասխանատվության միջոցներ։

Տեսչական մարմինը միաժամանակ իրազեկման լայնածավալ միջոցառումներ է իրականացնում տնտեսվարողների շրջանում` տեղեկատվական գրքույկներ տրամադրելով, շուրջ 400 տնտեսվարողի էլեկտրոնային հասցեներով իրազեկելով Պարետի ցուցումով հաստատված ուղեցույցի վերաբերյալ։

Իրազեկման միջոցառումներին ու տնտեսվարողների մոտ լայնածավալ մոնիթորինգի աշխատանքներին մասնակցում է ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանն անձամբ։

Այս նպատակով տարածվել են նաեւ հայտարարություններ ու պարզաբանումներ ԱԱՏՄ պաշտոնական կայքում եւ ֆեյսբուքյան էջում, տեղեկացվել է լրատվամիջոցներին։

Կազմակերպությունների կողմից կատարման ենթակա ցուցումները պարունակող ուղեցույցը` http://hlib.am/20.03.2020.html հղումով։

Այլ հոդվածներ
Ինձ լավ եմ զգում, ջերմությունս 36.6 է, 18 տարի է՝ չեմ հիվանդացել. Հրայր Թովմասյան
Ինձ լավ եմ զգում, ջերմությունս 36.6 է, 18 տարի է՝ չեմ հիվանդացել. Հրայր Թովմասյան
Անկախ նրանից` Գագիկ Ծառուկյանին կկալանավորեն, թե ոչ, հանրահավաք անելու ենք, և ընդդիմությունը հասնելու է հաջողության. Արսեն Բաբայան (տեսանյութ)
Անկախ նրանից` Գագիկ Ծառուկյանին կկալանավորեն, թե ոչ, հանրահավաք անելու ենք, և ընդդիմությունը հասնելու է հաջողության. Արսեն Բաբայան (տեսանյութ)
Արցախում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 10 նոր դեպք, վարակակիրների ընդհանուր թիվը 404 է
Արցախում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 10 նոր դեպք, վարակակիրների ընդհանուր թիվը 404 է
Այրվել է 10 բնակարան, որից 2-ը՝ մասնակի․ նոր մանրամասներ Արմավիրի Պտղունք համայնքում բռնկված հրդեհից (տեսանյութ)
Այրվել է 10 բնակարան, որից 2-ը՝ մասնակի․ նոր մանրամասներ Արմավիրի Պտղունք համայնքում բռնկված հրդեհից (տեսանյութ)
Գեորգի Ավետիսյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից
Գեորգի Ավետիսյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից