Հարցազրույցներ
Հայաստանն այն երկրներից է, որն ինֆորմացիոն առումով ամենաբացն է. Ալեն Սիմոնյան
Հայաստանն այն երկրներից է, որն ինֆորմացիոն առումով ամենաբացն է. Ալեն Սիմոնյան 24/03/2020 09:50

Հայաստանի իշխանությունները բաց են աշխատում, և ինչ-որ սահմանափակումների մասին խոսելն ու անհանգստանալն անտեղի է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Իմ քայլը» խմբակցության հանդիպման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը:

«Մենք ունենք դեպք, երբ ադրբեջանցի հաքերները կոտրել են հայ օգտատիրոջ էջը և փորձել են խուճապ տարածել: Մենք պետք է սա նաև հաշվի առնենք: Ամեն դեպքում, երբ ընդհանուր առմամբ խոսում ենք ցենզուրայի մասին, ապա դա վերաբերում է միայն կորոնավիրուսին: Ասեմ նաև, որ կորոնավիրուսի հետ կապված իշխանությունն ամբողջ ինֆորմացիան րոպեների ընթացքում հասցնում է հանրությանը, ուստի կարծում եմ, որ անհանգստությունը մի քիչ ուռճացված է»-ասաց Ալեն Սիմոնյանը: Նա ընդգծեց, որ Հայաստանն այն երկրներից է, որն ինֆորմացիոն առումով ամենաբացն է:

Հարցին, թե հնարավոր են նոր խստացումներ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ ցանկացած խստացում պետք է արդարացված լինի:

«Մենք պետք է լինենք զգույշ, բայց միևնույն ժամանակ մտածենք, թե ինչպես ենք շարունակելու մեր կյանքը, մեր բնականոն գործունեությունը: Խստացումները կարվեն՝ ըստ անհրաժեշտության»-ասաց Ալեն Սիմոնյանը:

Այլ հոդվածներ
«Մենք այս պահին չունենք գործող Սահմանադրական դատարան». Ռուբեն Մելիքյան
«Մենք այս պահին չունենք գործող Սահմանադրական դատարան». Ռուբեն Մելիքյան
«Չեմ պատրաստվում մեկնաբանել ամեն մեկի ասածը». Ալեն Սիմոնյանը՝ իր հարցազրույցում հնչեցրած հայտարարության մասին
«Չեմ պատրաստվում մեկնաբանել ամեն մեկի ասածը». Ալեն Սիմոնյանը՝ իր հարցազրույցում հնչեցրած հայտարարության մասին
Արմեն Սարգսյանի հարցազրույցը՝ Financial Times պարբերականին
Արմեն Սարգսյանի հարցազրույցը՝ Financial Times պարբերականին
Սա օրինականացված կատարյալ բռնություն է երեխաների նկատմամբ. Վրեժ Շահրամանյան
Սա օրինականացված կատարյալ բռնություն է երեխաների նկատմամբ. Վրեժ Շահրամանյան
Հանուն ինչի՞, կամ՝ ի՞նչ է կատարվում Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնական ֆոնդերում
Հանուն ինչի՞, կամ՝ ի՞նչ է կատարվում Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնական ֆոնդերում