Իրավունք
Երևանում ոստիկանի ուղղությամբ կրակած 27-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)
Երևանում ոստիկանի ուղղությամբ կրակած 27-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ) 24/03/2020 09:28

Երևանում ծառայության մեջ գտնվող ոստիկանի ուղղությամբ կրակած տղամարդը կալանավորվել է:ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ մարտի 22-ին, ժամը 5-ի սահմաններում, ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ծառայություն իրականացնելիս Զաքարիա Սարկավագի փողոցում նկատել էին կասկածելի մի տղամարդու: Մոտեցել էին: Եվ անձը հաստատող փաստաթուղթ պահանջելիս նրա գոտկատեղի հատվածում ատրճանակի նմանվող առարկա նկատել: Պահանջել էին ցույց տալ ինչ է թաքցնում: Տղամարդը դիմել էր փախուստի, կրակել իրեն հետապնդող ոստիկանի ուղղությամբ: Հաշվի առնելով, որ շուրջը բնակելի շենքեր են, երթևեկող մեքենաներ, ոստիկանները պատասխան կրակ չէին բացել: Նա էլ փախել էր:

 

Պարեկայինները ռադիոկապով անմիջապես ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին կապվեցին, զեկուցեցին կատարվածի մասին, հայտնեցին տղամարդու արտաքին տվյալները: Օպերատիվ խումբն անհապաղ Սարկավագի փողոց մեկնեց: Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերեցին մեկ պարկուճ, որն արտաքուստ գազային ատրճանակի պարկուճի էր նման և բջջային հեռախոս:

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների փոխգործակցության արդյունքում, պարզվեց, որ ոստիկանության ծառայողի ուղղությամբ կրակոց արձակած անձը գողության մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող 27-ամյա մի տղամարդ է:

Դեպքից ժամեր անց Սիսակյան փողոցի շենքերից մեկում իրավապահները հայտնաբերեցին նրան և բերման ենթարկեցին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին: 9 մմ տրամաչափի գազային ատրճանակը հայտնաբերվեց և առգրավվեց: Հետագա միջոցառուներով պարզվել է, որ բերման ենթարկվածը Զաքարիա Սարկավագի փողոցում կայանած մի մեքենայից անձնագիր է հափշտակել, բացի այդ` Երևան քաղաքի և մարզերի խանութներից, դեղատներից ու ավտոմեքենաներից կատարել է մոտ 40 գողություն, նաև խարդախության 10 դեպք: Սիսակյան փողոցի այն բնակարանից, որտեղից հետախուզվողը բերման է ենթարկվել, ոստիկանները հայտնաբերել են նաև մարիխուննա, որը, ըստ ձեռք բերված տվյաների, 27-ամյա տղամադունն է:

Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է փորձաքննություն: Ոստիկանների ուղղությամբ ատրճանակից կրակած հետախուզվողը կալանավորվել է:

Այլ հոդվածներ
Նորաշենի նախկին ղեկավարը մեղադրվում է 4.3 մլն դրամ հափշտակելու մեջ
Նորաշենի նախկին ղեկավարը մեղադրվում է 4.3 մլն դրամ հափշտակելու մեջ
Արտակարգ դրության պայմաններում հավաքների ազատության սահմանափակումը չի կարող լինել բացարձակ. ՄԻՊ
Արտակարգ դրության պայմաններում հավաքների ազատության սահմանափակումը չի կարող լինել բացարձակ. ՄԻՊ
Ոստիկանները բերման ենթարկեցին ընդդեմ Ամուլսարի շահագործմանն ակցիա իրականացնող քաղաքացուն
Ոստիկանները բերման ենթարկեցին ընդդեմ Ամուլսարի շահագործմանն ակցիա իրականացնող քաղաքացուն
ՀՔԾ-ն՝ Ռոբերտ Նազարյանի ձերբակալության մասին
ՀՔԾ-ն՝ Ռոբերտ Նազարյանի ձերբակալության մասին
Լանջիկ համայնքում սոցիալական աջակցության գումարներ են յուրացվել. հարուցվել է քրեական գործ
Լանջիկ համայնքում սոցիալական աջակցության գումարներ են յուրացվել. հարուցվել է քրեական գործ