Հարցազրույցներ
«Չպետք է տարանջատել գործարարներին. Ծառուկյանը միայնակ պարտավոր չէ որևէ բան անել»
«Չպետք է տարանջատել գործարարներին. Ծառուկյանը միայնակ պարտավոր չէ որևէ բան անել» 23/03/2020 17:21

«Խի՞ պիտի վճարեմ, ով արտակարգ իրավիճակ հայտարարել է, նա է պարտավոր վճարել պարապուրդի մատնված աշխատակիցներին», - այս մասին այսօր՝ մարտի 23-ին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով աշխատողներին վճարելուն: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասաց, որ Գագիկ Ծառուկյանի խոսքը թյուրընկալելի է եղել հասարակության կողմից:

«Պետք է հասկանալ, որ տնտեսական լարվածություն կա և նման զարգացումների դեպքում չպետք է շահարկել որևէ արտահայտություն և դիտարկել որպես ամենաէականը` մարդու խոսքի մեջ, այլ պետք է տեսնել գործի արժեքը: Այն գործարարները, որոնք դժվարին պահին պետության կողքին են և ամեն հարցում օժանդակում են, ինչպես վարչապետն ասաց՝ պետք է շնորհակալություն հայտնենք, չէ՞ որ կարևոր հենասյուներից մեկը նրանք են, որոնք կարողանում են դժվարին ժամանակներում բյուջեն համալրել և օգնել պետությանը դուրս գալ ծանր վիճակից: Ստացվում է՝ փոխանակ ելք գտնենք, պատճառներ ենք փնտրում: Ինչ վերաբերում է հարցին, թե Ծառուկյանը պարտավոր է ինչ-որ բան անել, ապա նա պատասխանեց՝ ինքը միայնակ պարտավոր չէ որևէ բան անել: Նրա ասածի իմաստն այն է, որ բոլորս միասին պետք է անենք և պետք չէ միայն իրեն առանձնացնել: Պարոն Ծառուկյանն այն հայրենասեր գործարարներից է, ով պատրաստակամ է պետությանն ու ժողովրդին օգնելու փոքր ցնցումներով այս վիճակից դուրս գալու հարցում»,- ասաց Բագրատյանը՝ ընդգծելով, որ չպետք է տարանջատել գործարարներին:

Նրա խոսքով՝ ստեղծված տնտեսական վիճակում հարկավոր է բոլոր տնտեսվարողների, գործարարների, սեփականատերերի ռեսուրսներն ու ներուժը կենտրոնացնել և կառավարության համակարգմամբ՝ խնդիրներին լուծում տալ. «Կառավարությունը պետք է առաջնահերթ համարվող ուղղությունները ուղենշի, իսկ բոլոր տնտեսվարողներն իրենց բիզնես կարողություններն ուղղեն կառավարության գործողություններին զուգընթաց: Նույնիսկ ամենախոշոր սեփականատերն ու մենաշնորհային դիրք ունեցողը ինքնուրույն ու միայնակ չեն կարող հաղթահարել տնտեսական ճգնաժամը: Խիստ կարևոր է, որ միջազգային զարգացումներին զուգընթաց՝ մեր պետական կառավարման համակարգերը տրանսֆորմացնեն տնտեսական զարգացման ուղղությունները: Օրինակ՝ գյուղատնտեսության ոլորտի ծրագրերը դիտարկեն առաջնահերթություն և բոլոր տնտեսվարողներին կարողանան հորդորել, որ այդ ոլորտի հետ կապված իրենց աշխատանքներն ավելի կենտրոնացված ու համակարգված ձեռնարկեն: Եթե գտնում ենք, որ այսօր ռիսկային է արտադրություններն աշխատեցնելը, քանի որ դրանք վարակի տարածման ռիսկային գոտիներ են, պետք է աշխատենք այն ուղղություններով, որտեղ ռիսկերն ավելի նվազ են: Գյուղատնտեսության ոլորտում բազմաթիվ հնարավորություններ կան. գյուղատնտեսական հողերի 60%-ը մշակված չէ և ճիշտ ժամանակն է, որ պետական ռեսուրսներն ուղղվեն գյուղատնտեսության այդ հնարավորությունները գործարկելուն, նոր ցանքատարածություններ մշակելուն, բանջարաբոստանային կուլտուրաների մշակումը ինտենսիվացնելուն: Ուստի՝ պետք է դիմել գործարարներին, որպեսզի նրանք այս ուղղությամբ համակարգված աշխատանքներ իրականացնեն»,- ասաց պատգամավորը՝ ընգծելով, որ նմանատիպ բազմաթիվ ուղղություններ կան, որտեղ համաճարակի պայմաններում վտանգներ չկան: 

Այլ հոդվածներ
«Մենք այս պահին չունենք գործող Սահմանադրական դատարան». Ռուբեն Մելիքյան
«Մենք այս պահին չունենք գործող Սահմանադրական դատարան». Ռուբեն Մելիքյան
«Չեմ պատրաստվում մեկնաբանել ամեն մեկի ասածը». Ալեն Սիմոնյանը՝ իր հարցազրույցում հնչեցրած հայտարարության մասին
«Չեմ պատրաստվում մեկնաբանել ամեն մեկի ասածը». Ալեն Սիմոնյանը՝ իր հարցազրույցում հնչեցրած հայտարարության մասին
Արմեն Սարգսյանի հարցազրույցը՝ Financial Times պարբերականին
Արմեն Սարգսյանի հարցազրույցը՝ Financial Times պարբերականին
Սա օրինականացված կատարյալ բռնություն է երեխաների նկատմամբ. Վրեժ Շահրամանյան
Սա օրինականացված կատարյալ բռնություն է երեխաների նկատմամբ. Վրեժ Շահրամանյան
Հանուն ինչի՞, կամ՝ ի՞նչ է կատարվում Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնական ֆոնդերում
Հանուն ինչի՞, կամ՝ ի՞նչ է կատարվում Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնական ֆոնդերում