Համացանց
«Արդեն 13 օր է, ինչ ես չեմ տեսնում երեխաներիս, կնոջս». «Նորք» ինֆեկցիոնի բժշկի կոչը
«Արդեն 13 օր է, ինչ ես չեմ տեսնում երեխաներիս, կնոջս». «Նորք» ինֆեկցիոնի բժշկի կոչը 23/03/2020 17:12

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բաժանմունքներից մեկի վարիչ Աշոտ Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Արդեն 13 օր է, ինչ ես և մեր գրեթե ողջ անձնակազմը մեկուսացել ենք: Ես չեմ տեսնում իմ երեխաներին, կնոջս՝ միայն այն բանի համար, քանի որ 24 -ժամյա ռեժիմով ողջ թիմով աշխատում և շփվում ենք կորոնավիրուսի ախտանիշներով թե՛ հաստատված, թե՛ կասկածվող հիվանդների հետ։ Քանի որ ԲԺԻՇԿ-ՎԱՐԱԿԱԲԱՆ եմ, և մերժել ու չբուժել հիվանդներին խիղճս, մասնագիտական կարգապահությունս և տվածս երդումը թույլ չի տալիս:
Բայց ես ապշած եմ, թե ինչ է կատարվում Երևանի փողոցներում հիմա, բոլորն այնպես են ապրում, կարծես բան չի եղել:

ՀԻՄԱ ԻՆՉԻ ՉԵՔ ՆՍՏՈՒՄ ՏԱՆԸ՞՞՞

Եթե Դուք տանը չնստեք, ապա տանը կնստեն բժիշկները ու ոչ միայն տանը… Հավատացեք ոչ ոք ապահովագրված չէ, հատկապես բուժանձնակազմը, քանի որ ամեն վայրկյան հիվանդների հետ սերտ շփման մեջ է։ ԲԺԻՇԿՆԵՐՆ ԷԼ ԵՆ ՈՒԶՈՒՄ ՏՈՒՆ ԳՆԱԼ!!

ՈՒ երբ ՄԵՆՔ տանը նստենք, արդեն ՁԵԶ համար ՈւՇ կլինի!!! Հետո չասեք, եկեք գործի, մենք վատ ենք….

Մտածեք, մի քիչ մտածեք…. ՄԵՆՔ ՄՆԱՑԻՆՔ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՆՈՒՆ ՁԵԶ,ԴՈՒՔ ՄՆԱՑԵՔ ՏԱՆԸ՝ ՀԱՆՈՒՆ ՄԵԶ»։

Այլ հոդվածներ
«Չի կարելի այդպիսի հայտարարություն անել». Բալասանյանը՝ Փաշինյանին
«Չի կարելի այդպիսի հայտարարություն անել». Բալասանյանը՝ Փաշինյանին
«Պատասխանը ոչ միայն անբավարար էր, այլև չի նշվել հստակ թիվ». օգտատերը՝ ԿԳՄՍ փոխնախարարին
«Պատասխանը ոչ միայն անբավարար էր, այլև չի նշվել հստակ թիվ». օգտատերը՝ ԿԳՄՍ փոխնախարարին
«Ծառուկյանի ընտրակաշառքի գործով կան մի քանի տասնյակ մեղադրյալներ». ԱԱԾ տնօրեն
«Ծառուկյանի ընտրակաշառքի գործով կան մի քանի տասնյակ մեղադրյալներ». ԱԱԾ տնօրեն
«Գործ է պետք անել, այլ ոչ թե խոսել». Հրանտ Բագրատյան
«Գործ է պետք անել, այլ ոչ թե խոսել». Հրանտ Բագրատյան
«Ներկայացնում եմ Հայաստանի՝ մինչև 2050թ. վերափոխման ռազմավարությունը». Նիկոլ Փաշինյան
«Ներկայացնում եմ Հայաստանի՝ մինչև 2050թ. վերափոխման ռազմավարությունը». Նիկոլ Փաշինյան