Իրավունք
Սպանություն՝ Էջմիածնում. 1 անձ ձերբակալվել է
Սպանություն՝ Էջմիածնում. 1 անձ ձերբակալվել է 23/03/2020 16:33

2020 թվականի մարտի 22-ին` ժամը 10:45-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասի բնակարաններից մեկում հայտնաբերել է իր հորեղբոր դիակը՝ գլխի շրջանում արյան հետքերով: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է մետաղյա աթոռ, որի վրա եղել են արնանման հետքեր ու մազեր:

Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը տուժողի ընկերն է, ով նշված հասցեում ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, բութ առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել տուժողի գլխին՝ սպանելով նրան:  

Հանցագործության կատարման համար կասկածվող անձը նույն օրը ձերբակալվել է:

Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա 

մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի

օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այլ հոդվածներ
Ոստիկանությունը՝ Արսեն Բաբայանի գրառման վերաբերյալ
Ոստիկանությունը՝ Արսեն Բաբայանի գրառման վերաբերյալ
Քաղաքացիները զենք-զինամթերք են հանձնում ոստիկանության բաժիններ
Քաղաքացիները զենք-զինամթերք են հանձնում ոստիկանության բաժիններ
Խոշոր չափերի յուրացումներ՝ ՀՖՖ-ում. 2 անձի մեղադրանք է առաջադրվել
Խոշոր չափերի յուրացումներ՝ ՀՖՖ-ում. 2 անձի մեղադրանք է առաջադրվել
«Երեխայի իրավունքների մասին» օրենքի նախագծի կարգավորումները շարունակում են մնալ խնդրահարույց. ՀՔԱՎ
«Երեխայի իրավունքների մասին» օրենքի նախագծի կարգավորումները շարունակում են մնալ խնդրահարույց. ՀՔԱՎ
ՄԻՊ զեկույցը՝ հայ սպայի իրավունքների խախտումների վերաբերյալ
ՄԻՊ զեկույցը՝ հայ սպայի իրավունքների խախտումների վերաբերյալ