Իրավունք
Արթուր Վանեցյանի փաստաբանները վերաքննիչ բողոք են ներկայացրել
Արթուր Վանեցյանի փաստաբանները վերաքննիչ բողոք են ներկայացրել 21/03/20201

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ներկայացուցիչները հայցադիմում են ներկայացրել «Հայկական Ժամանակ» օրաթերթի դեմ` պահանջելով հերքել «Պատիվ ունե՞մ, թե՞ պատիվ չունեմ…» վերտառությամբ հոդվածում տեղ գտած զրպարտություն հանդիսացող տվյալները, հոդվածը հեռացնել և պարտավորեցնել հրապարակել հերքման տեքստը, փոխհատուցել պատճառված ոչ գույքային վնասը: Վիճարկվող հոդվածում ԱԱԾ նախկին տնօրենի հասցեին մեղադրանքներ էր հնչեցվել՝ վարչապետ Փաշինյանի ընտանիքի դեմ վարկաբեկող նյութերի հրապարակումը կազմակերպելու համար։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ա.Վանեցյանի ներկայացուցիչները հայցադիմում են ներկայացրել դատարան ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի, ինչը փետրվարի 21-ին դատարանը վարույթ է ընդունել։ «Ծանոթանալով հայցադիմումին և կից փաստաթղթերին` գտնում եմ, որ դրանք ներկայացվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածներով նախատեսված պահանջներին համապատասխան, հետևաբար հայցադիմումը անհրաժեշտ է ընդունել վարույթ», –Փաստինֆո-ի փոխանցմամբ՝ նշվում է դատարանի փետրվարի 21-ին որոշման մեջ: Միաժամանակ դատարանը մերժել էր հայցի ապահովման միջոց կիրառելու մասին հայցվորի միջնորդությունը, ինչի դեմ փաստաբանների վերաքննիչ բողոքը դատարան մուտք է եղել մարտի 20-ին և նույն օրը մակագրվել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Հարություն Ենոքյանին: Հայցվորը գույքային պահանջ չի ներկայացրել թերթի դեմ, այլ պահանջում է սահմանափակել «Հայկական ժամանակ»-ի կողմից որոշակի գործություններ կատարելու իրավունքը։

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ներկայացուցիչները Վերաքննիչ բողոք են ներկայացրել՝ հայցի ապահովման կիրառման միջնորդությունը մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ: Փաստաբանները պահանջում են արգելել «Հայկական ժամանակ» օրաթերթին՝   որոշակի գործողություններ կատարել։

Այլ հոդվածներ
Զորամասի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել՝ իշխանազանցություն, պաշտոնեական կեղծիք կատարելու և խոշոր չափերով կաշառք ստանալու համար․ նա կալանավորվել է
Զորամասի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել՝ իշխանազանցություն, պաշտոնեական կեղծիք կատարելու և խոշոր չափերով կաշառք ստանալու համար․ նա կալանավորվել է
Վայոց Ձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը վատթարացել է. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Վայոց Ձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը վատթարացել է. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
«Արմավիր» և «Արթիկ» ՔԿԾ-ներում հայտնաբերվել են թմրամիջոցներ
«Արմավիր» և «Արթիկ» ՔԿԾ-ներում հայտնաբերվել են թմրամիջոցներ
Քաջարանի բնակչին առևանգելու գործով 3 անձ կալանավորվել է. ՔԿ
Քաջարանի բնակչին առևանգելու գործով 3 անձ կալանավորվել է. ՔԿ
«Կամ մենք արագ դուրս կգանք այս մղձավանջից, կամ շատ արագ կհայտնվենք գետի հատակում». Երվանդ Վարոսյան
«Կամ մենք արագ դուրս կգանք այս մղձավանջից, կամ շատ արագ կհայտնվենք գետի հատակում». Երվանդ Վարոսյան