Արցախ
Արցախում իրականացվում են ախտահանման միջոցառումներ
Արցախում իրականացվում են ախտահանման միջոցառումներ 21/03/20207

Արցախի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսային (COVID-19) վարակի տարածումը կանխելուն ուղղված միջոցառումների շրջանակներում, ԱՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հրահանգով, սննդամթերքի իրացմամբ զբաղվող պարենային խանութներում, արտադրամասերում և հանրային սննդի կետերում իրականացվում են հակավարակային, կանխարգելիչ, ախտահանման միջոցառումներ: Այս մասին հայտնում է Արցախ Տեղեկատվական շտաբը:

Այդ նպատակով, ծառայությունը՝ Առողջապահության նախարարության հետ համատեղ, մշակել է վարակի տարածման նվազեցմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների և գործողությունների ուղեցույց, որը տրամադրվել է հանրապետության սննդի շղթայի բոլոր փուլերում գործունեություն ծավալող տնտեսավարող սուբյեկտներին. 501 սուբյեկտ արդեն ծանուցվել է:

Զուգահեռաբար, ծառայության կողմից վերահսկվում է տնտեսավարողների կողմից իրականացվող հակավարակային, կանխարգելիչ, ախտահանման միջոցառումների կատարումը:

Նմանօրինակ միջոցառումներ միաժամանակ իրականացվում են մայրաքաղաք Ստեփանակերտում և հանրապետության շրջաններում:

Այլ հոդվածներ
Սա լավագույն պատասխանն է սահմանի այն կողմից հոխորտացող տաքգլուխներին․ Արցախի նախագահ
Սա լավագույն պատասխանն է սահմանի այն կողմից հոխորտացող տաքգլուխներին․ Արցախի նախագահ
Արայիկ Հարությունյանը ամառային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին հրաման է ստորագրել
Արայիկ Հարությունյանը ամառային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին հրաման է ստորագրել
«Սա միանշանակ չի ընդունվել». Արայիկ Հարությունյանը նոր նախարարին շնորհել է գեներալ-մայորի կոչում
«Սա միանշանակ չի ընդունվել». Արայիկ Հարությունյանը նոր նախարարին շնորհել է գեներալ-մայորի կոչում
Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական
Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին․ զրուցակիցները քննարկել են առաջնագծում տիրող իրավիճակի վերաբերյալ հարցեր
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին․ զրուցակիցները քննարկել են առաջնագծում տիրող իրավիճակի վերաբերյալ հարցեր