Իրավունք
5 միլիոն տուգանք է սպասվում. ՊԵԿ-ը պահանջում է տնտեսվարողներից ճիշտ ՀԴՄ տալ (տեսանյութ)
5 միլիոն տուգանք է սպասվում. ՊԵԿ-ը պահանջում է տնտեսվարողներից ճիշտ ՀԴՄ տալ (տեսանյութ) 21/03/20201

Պետական եկամուտների կոմիտեն վերջին շրջանում բացահայտել է այնպիսի ռիսկային երևույթներ, երբ տնտեսվարող սուբյեկտները վաճառված ապրանքի դիմաց սպառողներին տրամադրում են գնման արժեքին, քանակին և անվանմանը համապատասխանող ՀԴՄ կտրոն, սակայն կատարելով ծրագրային միջամտություն` տվյալ կտրոնի վերաբերյալ  հարկային մարմնի տեղեկատվական բազա ուղարկում են ավելի ցածր արժեքով կամ ընդհանրապես այլ ապրանքի վերաբերյալ տեղեկություններ:

 

Օրինակ, սպառողը գնում է անձեռոցիկ` 300 դրամ, միս` 4000 դրամ արժեքով, ինչի դիմաց տրամադրվում է ընդհանուր՝ 4300 դրամի գնմանը համապատասխանող ՀԴՄ կտրոն: Սակայն ծրագրային միջամտության արդյունքում` վաճառող սուբյեկտը հարկային մարմնի տեղեկատվական բազա ուղարկում է միայն անձեռոցիկի արժեքը` 300 դրամ: Մեկ այլ դեպքում՝ սպառող գնում է լավաշ` 500 դրամ, կարտոֆիլ` 800 դրամ արժեքով, ինչի դիմաց տրամադրվում է ընդհանուր՝ 1300 դրամի գնմանը համապատասխանող ՀԴՄ կտրոն, սակայն դարձյալ ծրագրային միջամտության արդյունքում` հարկային մարմնի տեղեկատվական բազային տեղեկություն տրամադրվում է բոլորովին այլ ապրանքի՝ 200 դրամ արժեքով կրակայրիչի վերաբերյալ:

Ծրագրային միջամտություն կատարող տնտեսվարողները, նման վարքագծով մոլորեցնում են սպառողներին և պետությանը: Քողարկվելով օրինապահ հարկ վճարողի անվան տակ՝ իրականում թաքցնում են շրջանառությունը: Սա հիմնականում կատարվում է այն տնտեսվարող սուբյեկտների կողմից, որոնք իրենց վաճառքներն իրականացնում են արտաքին ծրագրի միջոցով և ՀԴՄ կտրոնի անհրաժեշտ տվյալներն արտացոլում են այդ կտրոնի վրա:

Հաշվի առնելով նման երևույթները` կոմիտեն տնտեսվարող սուբյեկտներից պահանջում է բացառել նման վարքագիծը: Իսկ սպառողներին կոչ է անում, ըստ ցանկության, մթերային խանութներից կամ մանրածախ վաճառքի այլ օբյեկտներից գնված ապրանքների դիմաց ստացված կտրոնների լուսապատճեններն ուղարկել hdminfo@taxservice.am էլեկտրոնային փոստի հասցեին` դրանց օրինականության նկատմամբ հսկողություն սահմանելու համար:

Միաժամանակ, ՊԵԿ-ը տեղեկացնում է` չնայած այն հանգամանքին, որ նշված դեպքերի համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է 5 միլիոն դրամի չափով տուգանք, այնուամենայնիվ` հարկային մարմնի գործողությունները չեն սահմանափակվելու միայն տուգանքի կիրառմամբ, համանման երևույթներին տրվելու են նաև իրավական գնահատականներ:

 

Այլ հոդվածներ
«Հարսնաքարի» նախկին տնօրենի կողմից ընկերության գույքը հափշտակելու փաստի առթիվ ՀԿԳ-ում հարուցվել է քրգործ. Մակինյան
«Հարսնաքարի» նախկին տնօրենի կողմից ընկերության գույքը հափշտակելու փաստի առթիվ ՀԿԳ-ում հարուցվել է քրգործ. Մակինյան
Զորամասի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել՝ իշխանազանցություն, պաշտոնեական կեղծիք կատարելու և խոշոր չափերով կաշառք ստանալու համար․ նա կալանավորվել է
Զորամասի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել՝ իշխանազանցություն, պաշտոնեական կեղծիք կատարելու և խոշոր չափերով կաշառք ստանալու համար․ նա կալանավորվել է
Վայոց Ձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը վատթարացել է. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Վայոց Ձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը վատթարացել է. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
«Արմավիր» և «Արթիկ» ՔԿԾ-ներում հայտնաբերվել են թմրամիջոցներ
«Արմավիր» և «Արթիկ» ՔԿԾ-ներում հայտնաբերվել են թմրամիջոցներ
Քաջարանի բնակչին առևանգելու գործով 3 անձ կալանավորվել է. ՔԿ
Քաջարանի բնակչին առևանգելու գործով 3 անձ կալանավորվել է. ՔԿ