Life
Գիտություն և կրոն
Գիտություն և կրոն 21/03/20203

Վաղուց ի վեր մարդկության մեջ տարածված է մի բանավեճ՝ գիտությու՞ն, թե՞ կրոն: Շատ մտածողներ են փորձել այս հարցին լուծում տալ, ինչպիսիք են՝ ֆիզիկոսներ, կենսաբաններ, փիլիսոփաներ և կրոնական աշխարհի բազմաթիվ մտավորականներ: Այս հարցը վիճաբանություն է առաջացրել գիտնականների ու հոգևորականների միջև և դարձել համաշխարհային խնդիր:

Շատերը փորձել են զուգահեռներ փնտրել դրանց միջև, ոմանք բացառել են Աստծո գոյությունը, ոմանք էլ՝ հակառակն ապացուցել: Ըստ գիտնականների՝ այն ինչ նրանք ասում են և ապացուցում, բոլորը տեսանելի է և ցանկացածը կարող է համոզվել դրանում, իսկ այն, ինչը կապված է հոգևորի հետ, աներևույթ է և անհասկանալի:

Հոգևորականները և կրոնի մարդիկ համոզված են, որ գիտնականները ուսումնասիրում են այն, ինչ Աստված է ստեղծել, ինչպիսիք են՝ աստղերը, լուսինը,արևը և կենդանի օրգանիզմները: Եվ հենց Աստված է, որ ամենը գաղտնիքներով է ստեղծել, որպեսզի մարդը իր ապրած կյանքի ընթացքում կատարի բացահայտումներ, ստեղծի նորը, բացառի, հերքի, բայց չուրանա Աստծուն:

Որոշ գիտնականներ, որոնցից էր հայտնի ֆիզիկոս Էյնշտեյնը՝ բացառապես մեր-ում էր Աստծո գոյությունը: Նա համարձակարոն բարձրաձայնում էր, որ չի հավատում կրոնին և Աստծուն ու ըստ նրա, դա մարդկային թուլության դրսևորում է: Դրա մասին նա խոսել է 1945թ. մահվանից մեկուկես տարի առաջ գերմանացի փիլիսոփա Էրիկ Գութքինդին ուղղված նամակում. ,, Աստված բառն ինձ համար մարդկային թուլությունների լոկ արտահայտումն ու արդյունքն է, իսկ Աստվածաշունչը՝ պարզունակ լեգենդների հավաքածու, որոնք համենայն դեպս բավականին երեխայական են: Նույնիսկ ամենաբարդ մեկնաբանությունը չի կարող դա փոխել,,:

Գերմանացի մեկ այլ գիտնական և տեսաբան Մաքս Պլանկը կարծում էր հետևյալը. ,, Դուք չեք կարող հակադրել կրոնը և գիտությունը, քանի որ դրանք լրացնում են միմյանց,,:

Այս փաստերը խոսում են այն մասին, որ կարծիքներն ու տեսակետները տարբեր են եղել տարբել մարդկանց մոտ՝ անկախ նրանց կատարած աշխատանքից և զբաղմունքից: Այսօր էլ նմանատիպ կարծիքներն ու համոզմունքները շատ են և նոր հայտնաբերված տեղեկությունները չեն դադարում զարմացնել մարդկանց:

Այլ հոդվածներ
Հենրիխ Մխիթարյանը լուսանկար է հրապարակել նորածին որդու՝ Համլետի հետ
Հենրիխ Մխիթարյանը լուսանկար է հրապարակել նորածին որդու՝ Համլետի հետ
Հարսնացուներ, որոնք կրել են իրենց մայրիկների և տատիկների հարսանեկան զգեստները և չեն փոշմանել
Հարսնացուներ, որոնք կրել են իրենց մայրիկների և տատիկների հարսանեկան զգեստները և չեն փոշմանել
Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է եւ Ծնողների համաշխարհային օրը
Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է եւ Ծնողների համաշխարհային օրը
Գնում ենք Երևանի կենդանաբանական այգի. Աննա Հակոբյանը լուսանկար է հրապարակել
Գնում ենք Երևանի կենդանաբանական այգի. Աննա Հակոբյանը լուսանկար է հրապարակել
Արշակի նկարածն է, խիստ չդատեք․ Արփինե Հովհաննիսյանի նոր լուսանկարը
Արշակի նկարածն է, խիստ չդատեք․ Արփինե Հովհաննիսյանի նոր լուսանկարը