Տեսանյութեր
Տրամաբանությունն այնպիսին է, որ պետք է արտակարգ դրություն հայտարարել. Ն. Փաշինյան (տեսանյութ)
Տրամաբանությունն այնպիսին է, որ պետք է արտակարգ դրություն հայտարարել. Ն. Փաշինյան (տեսանյութ) 16/03/2020 12:01

Այսօր՝ ժամը 15.00-ին, տեղի կունենա կառավարության արտահերթ նիստ, որտեղ կքննարկվի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Հանրապետությունում արտակարգ դրություն մտցնելու հարցը։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյան։ 

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսի գրանցված դեպքերի թիվը հասել է 30-ի, որոնցից 1-ը՝ առողջացած է։

«Մենք կհաղթահարենք ոչ միայն կորոնավիրուսը, այլև ակնկալվող տնտեսական դժվարությունները»,-ասաց նա:

Վարչապետը հայտնեց նաև, որ եթե կառավարությունը արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշում ընդունի, ԱԺ նիստ կհայտարարվի, հարցուպատասխան կլինի՝ գնահատելու այս ընթացքում ձեռնարկված քայլերի արդյունավետությունը:

Նա ասաց, թե որոշել է փոքրիկ պարգևատրում տալ կորոնավիրուսից բուժված ՀՀ քաղաքացուն:

Վարչապետի խոսքով՝ այս պահին 300 քաղաքացի մեկուսացված է, ևս 300 քաղաքացու մեկուսացնելու համար տարածքներ են նախապատրաստվել, մեկուսացման քաղաքականությունը կշարունակվի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Այլ հոդվածներ
Ծառուկյանին կալանավորելու հարցով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ
Ծառուկյանին կալանավորելու հարցով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ
«Ի՞նչ ա եղել, որ տրամադրությունս բարձր չլինի». Ծառուկյանը ժամանեց դատարան
«Ի՞նչ ա եղել, որ տրամադրությունս բարձր չլինի». Ծառուկյանը ժամանեց դատարան
Ինչու են ընդդիմադիրները “ձայնակցում” Ալիևին
Ինչու են ընդդիմադիրները “ձայնակցում” Ալիևին
Նրանք խառնել են խաղաքարտերը, ինչ են պահաջում Վանեցյանն ու Ծառուկյանը
Նրանք խառնել են խաղաքարտերը, ինչ են պահաջում Վանեցյանն ու Ծառուկյանը
Սա քաղաքական ընտրություն և քաղաքական հայացքների պայքար չէ, նույնիսկ անձերի պայքար չպետք է դիտարկել, փոքր ընթացակարգ է. Հրայր Թովմասյանը` ՍԴ նախագահի ընտրության մասին (տեսանյութ)
Սա քաղաքական ընտրություն և քաղաքական հայացքների պայքար չէ, նույնիսկ անձերի պայքար չպետք է դիտարկել, փոքր ընթացակարգ է. Հրայր Թովմասյանը` ՍԴ նախագահի ընտրության մասին (տեսանյութ)