ՏՏ
Հայկական Krisp ընկերությունն աշխարհում հեռահար աշխատանքի ծրագրերի առաջին հնգյակում է
Հայկական Krisp ընկերությունն աշխարհում հեռահար աշխատանքի ծրագրերի առաջին հնգյակում է 15/03/202025

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

Հպարտությամբ հայտնում եմ, որ հայկական Krisp ընկերությունն աշխարհում հեռահար աշխատանքի ծրագրերի առաջին հնգյակում է ըստ Ֆորբս պարբերականի:

Այն արհեստական բանականության վրա հիմնված տեխնոլոգիա է,որը հնարավորություն է տալիս մեկուսացնել շրջապատի ձայները:

Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հեռահար աշխատանքի համար նախատեսված տեխնոլոգիաների ցանկում hայկական Կրիսպ (Krisp) ընկերությունն իր աղմուկի հեռացման հայտնի հավելվածով հայտնվել է Ֆորբս պարբերականի լավագույն 5 հավելվածների շարքում։

Ընկերությունից նաև տեղեկացրել են, որ պատրաստվում են անվճար փաթեթներ տրամադրել հայկական կազմակերպություններին։

Կրիսպը (Krisp) հեռախոսային խոսակցությունների ընթացքում աղմուկը վերացնող ամենաորակյալ տեխնոլոգիան է աշխարհում։ Ծրագիրը հիմնված է արհեստական բանականության և մեքենայական ուսուցման մեթոդների վրա:

2018թ.-ին Կրիսպը (Krisp) միջազգային ProductHunt հարթակում ճանաչվել է նաև տարվա լավագույն ապրանք:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի կանխարգելիչ միջոցառումներից ելնելով ողջ աշխարհում հեռահար աշխատանքի են անցել մի շարք ընկերություններ տասնյակ հազարավոր աշխատակիցներով և Կրիսպը (Krisp) լավագույն հնարավոր գործիքներից է նման աշխատանքի համար:

Այլ հոդվածներ
Հակաճգնաժամային 17 րդ ծրագիրը կաջակցի ՏՏ ոլորտին
Հակաճգնաժամային 17 րդ ծրագիրը կաջակցի ՏՏ ոլորտին
Հայտնի են ծանոթ մարդու գաղտնաբառը գտնելու հեշտ միջոցները
Հայտնի են ծանոթ մարդու գաղտնաբառը գտնելու հեշտ միջոցները
Ֆրանսիան Apple-ին մեղադրել է կորոնավիրուսի դեմ ուղղված ջանքերին խոչընդոտելու համար
Ֆրանսիան Apple-ին մեղադրել է կորոնավիրուսի դեմ ուղղված ջանքերին խոչընդոտելու համար
5G ցանցերը կորոնավիրուսային համավարակի հետ կապող դավադրության տեսությունները ֆեյքային նորությունների ամենավատ տեսակն են
5G ցանցերը կորոնավիրուսային համավարակի հետ կապող դավադրության տեսությունները ֆեյքային նորությունների ամենավատ տեսակն են
#AMD-ն ստեղծել է աշխարհի ամենահզոր գերհամակարգիչը՝ El Capitan-ը
#AMD-ն ստեղծել է աշխարհի ամենահզոր գերհամակարգիչը՝ El Capitan-ը