Ռազմական
ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է
ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է 11/03/2020 20:05

ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է տարածել Պետական վերահսկողական ծառայության հրապարակած հաղորդագրության հետ կապված. «Ի պատասխան մի շարք լրատվամիջոցների կողմից ստացված հարցումների՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է.

ՀՀ պետական վերահսկողական ծառայության պաշտոնական www.supervision.am կայքէջում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ վերջինս ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ պաշտպանության նախարարությունում՝ 2019 թվականի կարիքների համար դիզելային վառելանյութի ձեռքբերման գնման գործընթացի օրինականության և արդյունավետության նկատմամբ: Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ արձանագրված խախտումներին քրեաիրավական գնահատական տալու նպատակով:

Նշվածի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը հարկ է համարում տեղեկացնել, որ յուրաքանչյուր բյուջետային տարվա ընթացքում ՀՀ ՊՆ-ն իրականացնում է շուրջ 1000-1100 գնման գործընթաց, որոնցից յուրաքանչյուրը միջինում պարունակում է 8-10 չափաբաժին: Ընդ որում, օրական կտրվածքով միաժամանակ ընթացող և տարբեր փուլերում գտնվող գնման ընթացակարգերը տատանվում են 50-200-ի շրջանակում, իսկ նշված ընթացակարգերի արդյունքում արդեն իսկ կնքված պայմանագրերի կատարման հետ կապված գործընթացները պատկառելի ծավալ են կազմում:

Գնման ընթացակարգերի կազմակերպման և պայմանագրերի կատարման նշված ծավալի մեջ, բնականաբար, կարող են արձանագրվել ինչպես բողոքներ, այնպես էլ թերացումներ և մատակարարումների հետ կապված խնդիրներ: Այդ հանգամանքով պայմանավորված՝ ՊՆ գնումները մշտապես գտնվում են ստուգումներ իրականացնող և իրավապահ տարբեր մարմինների ուշադրության կենտրոնում։ Այս առումով, օրինաչափ է, որ ՊՆ գնումների գործընթացի շրջանակում պարբերաբար նախաձեռնվում են ինչպես քրեական, այնպես էլ դատական գործընթացներ:

Հարկ ենք համարում նշել, որ վերոհիշյալ թերացումների մասով չի բացառվում ՊՆ համակարգի պատասխանատուների բարեվարքության հետ կապված խնդիրների առկայությունը։ Այդուհանդերձ, հավաստիացնում ենք, որ ՀՀ ՊՆ-ն մշտապես և հետևողականորեն իրականացնում է լրջագույն միջոցառումներ՝ ուղղված հատկապես գնումների գործընթացում ներգրավված աշխատակիցների բարեվարքության բարձրացմանն ու ամրապնդմանը»:

Այլ հոդվածներ
Բաղրամյան գյուղն ադրբեջանցիները հատուկ են ընտրել
Բաղրամյան գյուղն ադրբեջանցիները հատուկ են ընտրել
«Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է Թովուզի ուղղությամբ մարտական կորստի մասին». Ալեն Ղուլյան
«Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է Թովուզի ուղղությամբ մարտական կորստի մասին». Ալեն Ղուլյան
Արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 295 անգամ
Արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 295 անգամ
«Կովկաս -2020» զորավարժություններին տարբեր երկրներից, այդ թվում՝ Հայաստանից մասնակցում է մոտ 1000 զինծառայող
«Կովկաս -2020» զորավարժություններին տարբեր երկրներից, այդ թվում՝ Հայաստանից մասնակցում է մոտ 1000 զինծառայող
Ռազմական օդաչուները թռիչքներ կիրականացնեն Երևանի օդային տարածքում
Ռազմական օդաչուները թռիչքներ կիրականացնեն Երևանի օդային տարածքում