ՏՏ
Chipset-ը՝ Apple-ի լիազորված միակ սպասարկման կենտրոնը Հայաստանում
Chipset-ը՝ Apple-ի լիազորված միակ սպասարկման կենտրոնը Հայաստանում 28/02/20205

Chipset նորոգման կենտրոնն ինը տարի իրականացնում է տարբեր բրենդների սպասարկում, հանդիսանում է Apple-ի լիազորված միակ սերվիս-կենտրոնը Հայաստանում: Apple ընկերությունը կենտրոնին ապահովում է գործարանային պահեստամասերով, ինչը, թերևս, երաշխավորում է ցանկացած գաջեթի նորոգման բարձր որակ: «Մինչ նորոգումը և դրանից հետո, տեխնիկան թեստավորում է բոլոր խնդիրները»,- նշում է կենտրոնի գլխավոր ինժեներ Սուրեն Պարակեսիկովը, ով բացման օրից այստեղ է աշխատում, ունի բազմաթիվ որակավորումներ և մասնագիտացած է Apple ապրանքանիշի տեխնիկայի մեջ:

Ի դեպ, կենտրոնում բոլոր ինժեներներն ամեն տարի վերապատրաստվում են, գործընթացն օնլայն է կատարվում, համապատասխան որակավորումը և թեստը հանձնելուց հետո միայն Apple-ը թույլ է տալիս աշխատանքը շարունակել սպասարկման կենտրոնում:

Chipset-ը՝ Apple-ի լիազորված միակ սպասարկման կենտրոնը Հայաստանում
Chipset-ը՝ Apple-ի լիազորված միակ սպասարկման կենտրոնը Հայաստանում
Նորեկների առջև ևս խիստ են դրված պայմանները. անկախ ունեցած որակավորումից՝ մասնագետն աշխատանքի անցնելուց առաջ հատուկ դասընթացների է մասնակցում, քննությունը հաջողությամբ հանձնելու դեպքում միայն իրավունք ստանում նորոգել բրենդի սարքերը:

 

Սուրենը ևս, անկախ իր բազմամյա փորձից, ամեն տարի հանձնում է թեստ, որն, իր խոսքով նպաստում է մասնագիտական աճին: «Հաճախորդը միանշանակ կարող է վստահ լինել, որ իր անսարք տեխնիկան գտնվում է ապահով ձեռքերում»,- ասում է նա՝ հավելելով, որ քիչ չեն դեպքերը, երբ մասնավոր նորոգման կետերում պահեստամասերը ոչ միայն ցածրորակ են, այլ նաև մեկ անգամ վերականգնված, նորոգված, իսկ պաշտոնական սերվիս-կենտրոնում նման բաները բացառվում են: «Այստեղ բոլոր պահեստամասերը տրամադրում է արտադրողը, ինչը դրական է ազդում արված աշխատանքի որակի վրա, հետագայում ծագող խնդիրներն էլ լինում են մինիմալ: Հարկ է նշել, որ ոչ լիազորված սպասարկման կենտրոններից օգտվելու դեպքում հաճախորդը կարող է զրկվել իր երաշխիքային սպասարկումից»: Այս ամենից խուսափելու համար մասնագետը խորհուրդ է տալիս օգտվել բացառապես լիազորված սպասարկման կենտրոններից, սարքերը գնել միայն ապրանքանիշի պաշտոնական խանութ-սրահներից: Ի դեպ, Սուրենն Apple-ի դեպքում առաջին հերթին նշում է օգտագործման մատչելիությունը, մենյույի պարզ ու հասկանալի լինելը, նրա խոսքով՝ օգտագործման հետ բարդություններ, խափանումներ չեն ծագում:

Chipset-ը՝ Apple-ի լիազորված միակ սպասարկման կենտրոնը Հայաստանում
Chipset-ը՝ Apple-ի լիազորված միակ սպասարկման կենտրոնը Հայաստանում

 

Իսկ թե ձեռք բերված Apple ապրանքանիշի տեխնիկան անմիջապես պաշտոնական ներկայացուցչի՞ց է գնված, թե՞ ոչ, մասնագետները խորհուրդ են տալիս պարզել www.isupport.am կայքից: Այն հասանելի է յուրաքանչյուրին. անհրաժեշտ է մուտքագրել սարքի սերիայի համարը: Ի դեպ, կայքում կարելի է տեղեկանալ նաև այն խանութ սրահների անվանումներին ու հասցեներին, որտեղից կարելի է ձեռք բերել Apple ընկերության պաշտոնական տեխնիկան:

Chipset-ը՝ Apple-ի լիազորված միակ սպասարկման կենտրոնը Հայաստանում
Chipset-ը՝ Apple-ի լիազորված միակ սպասարկման կենտրոնը Հայաստանում

 

 

Այլ հոդվածներ
Հակաճգնաժամային 17 րդ ծրագիրը կաջակցի ՏՏ ոլորտին
Հակաճգնաժամային 17 րդ ծրագիրը կաջակցի ՏՏ ոլորտին
Հայտնի են ծանոթ մարդու գաղտնաբառը գտնելու հեշտ միջոցները
Հայտնի են ծանոթ մարդու գաղտնաբառը գտնելու հեշտ միջոցները
Ֆրանսիան Apple-ին մեղադրել է կորոնավիրուսի դեմ ուղղված ջանքերին խոչընդոտելու համար
Ֆրանսիան Apple-ին մեղադրել է կորոնավիրուսի դեմ ուղղված ջանքերին խոչընդոտելու համար
5G ցանցերը կորոնավիրուսային համավարակի հետ կապող դավադրության տեսությունները ֆեյքային նորությունների ամենավատ տեսակն են
5G ցանցերը կորոնավիրուսային համավարակի հետ կապող դավադրության տեսությունները ֆեյքային նորությունների ամենավատ տեսակն են
Հայկական Krisp ընկերությունն աշխարհում հեռահար աշխատանքի ծրագրերի առաջին հնգյակում է
Հայկական Krisp ընկերությունն աշխարհում հեռահար աշխատանքի ծրագրերի առաջին հնգյակում է