Աշխարհ
Բուրկինա-Ֆասոյում 24 մարդ է զոհվել եկեղեցու վրա զինյալների հարձակման հետեւանքով
Բուրկինա-Ֆասոյում 24 մարդ է զոհվել եկեղեցու վրա զինյալների հարձակման հետեւանքով 17/02/20201

Անհայտ անձինք հարձակվել են Բուրկինա-Ֆասոյի հյուսիսի գյուղերից մեկի վրա՝ սպանելով 24 մարդու: Այդ մասին հայտնել Է տարածաշրջանի նահանգապետ Սախել Սալֆո Կաբորեն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Կիրակի օրը՝ փետրվարի 16-ին, ահաբեկիչների զինված խումբը ներխուժել է Փանսի բնակավայր եւ հարձակվել խաղաղ բնակիչների վրա… Նախնական տվյալներով զոհվել Է 24 մարդ, այդ թվում՝ քահանան»,-նահանգապետի հայտարարությունը մեջբերում է Coaci պորտալը:

Գրոհի հետեւանքով վերքեր է ստացել 18 մարդ, ոմանց առեւանգել են: Նահանգապետը նշել է, որ սպանդն սկսելուց առաջ հարձակվողները տեղի բնակիչներին առանձնացրել են եկվորներից:

Պորտալի տվյալներով՝ ելուզակները հարձակվել են Փանսիի բողոքական եկեղեցու վրա այն պահին, երբ այնտեղ ծխականներ Էին հավաքվել կիրակնօրյա ծիսակատարության համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Այլ հոդվածներ
Ռուսաստանում կորոնավիրուս է հայտնաբերվել 400 լրագրողի մոտ
Ռուսաստանում կորոնավիրուս է հայտնաբերվել 400 լրագրողի մոտ
Պուտինը հայտնել է սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեի անցկացման ամսաթիվը
Պուտինը հայտնել է սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեի անցկացման ամսաթիվը
Վարչապետ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետը
Վարչապետ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետը
Լուկաշենկո. Բելառուսում «մայդաններ» չեն լինի
Լուկաշենկո. Բելառուսում «մայդաններ» չեն լինի
Ադրբեջանը և ևս 3 երկիր շրջանցել են Ռուսաստանին Թուրքիա գազի մատակարարման ցուցանիշներով
Ադրբեջանը և ևս 3 երկիր շրջանցել են Ռուսաստանին Թուրքիա գազի մատակարարման ցուցանիշներով