Աշխարհ
Հնդկաստանի Գերագույն դատարանը կին սպաներին թույլատրել Է զբաղեցնել հրամանատարական պաշտոններ
Հնդկաստանի Գերագույն դատարանը կին սպաներին թույլատրել Է զբաղեցնել հրամանատարական պաշտոններ 17/02/2020 13:03

Հնդկաստանի Գերագույն դատարանը փետրվարի 17-ին վճիռ է կայացրել այն մասին, որ կին սպաներին կարող են թույլատրել հրամանատարական պաշտոններ զբաղեցնել եւ բանակում կարիերա անել տղամարդկանց հետ հավասար: Ինչպես հայտնել է NDTV հեռուստաալիքը, գերագույն դատավորները որոշել են, որ դրա դեմ կառավորության առարկությունները «խտրական են» եւ հիմնված կարծրատիպերի վրա, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ իշխանություններն ի պատասխան դատավորների հարցման հայտարարել էին, թե շարքային զիվորների եւ այլ ստորին աստիճանների կարգում հիմնականում ծառայում են տղամարդիկ առավելապես գյուղական վայրերից, որոնք ունեն ավանդական պատկերացումներ եւ «մտածելակերպով պատրաստ չեն կին սպաներին ընդունելու որպես հրամանատարների»: Բայց Հնդկաստանի բարձրագոււյն դատական ատյանը նշել է, որ այդ դեպքում «մտածելակերպը պետք է փոխվի»:

«Եկել է ժամանակը, որ կին սպաները ենթակա չլինեն տղամարդ գործընկերներին: Կանանց ֆիզիոլոգիական առանձնահատկություններն առնչություն չունեն նրանց իրավունքների հետ»,- նշել են դատավորները՝ մատանշելով, որ երկրի Սահմանադրությունը երաշխավորում է բոլոր քաղաքացիների հավասար իրավունքները: Բացառված չէ, որ այժմ հնդկուհիները կարողանան լինել ստորաբաժանումների հրամանատարներ նաեւ մարտական գործողությունների ընթացքում, ինչն ավելի վաղ չի եղել, նշում է հեռուստաալիքը: Հնդկաստանի զինված ուժերում կին սպաներ կան նավատորմում եւ օդուժում, ինչպես նաեւ բժշկական գումարտակներում: Հնդկուհիներին սկսել են սպայական պաշտոններում ծառայության թույլ տալ 1990-ական թվականների սկզբից: Բայց ցամաքային ուժերում նրանք մինչ օրս չեն կարող ծառայել հետեւակազորում, զրահատանկային զորամասերում, հրետանային, մոտոհետեւակազորում կամ հատուկ ստորաբաժանումներում (սոսկ օժանդակ պաշտոններում): Կանայք չեն մասնակցում մարտական գործողություններին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Այլ հոդվածներ
Խաբարովսկում 44 ուղևոր տեղափոխող ավտոբուս է վթարվել
Խաբարովսկում 44 ուղևոր տեղափոխող ավտոբուս է վթարվել
«Նրանք ինչ-որ կարևոր բան են տարել»․ Կրեմլը Նավալնիի համախոհներին կասկածել է հանցանշանները թաքցնելու մեջ
«Նրանք ինչ-որ կարևոր բան են տարել»․ Կրեմլը Նավալնիի համախոհներին կասկածել է հանցանշանները թաքցնելու մեջ
 Նավալնին՝ կոմայից դուրս գալու առաջին տպավորությունների մասին
Նավալնին՝ կոմայից դուրս գալու առաջին տպավորությունների մասին
Համաշխարհային բանկերը 18 տարում լվացել են 2 տրլն դոլար
Համաշխարհային բանկերը 18 տարում լվացել են 2 տրլն դոլար
Պուտինն ու Թրամփը շնորհավորել են ՀՀ անկախության տոնը
Պուտինն ու Թրամփը շնորհավորել են ՀՀ անկախության տոնը