Մամուլի տեսություն
Դավիթ Սանասարյանի և ՊՎԾ նախկին աշխատակիցների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ
Դավիթ Սանասարյանի և ՊՎԾ նախկին աշխատակիցների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ 14/02/2020 15:31

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Պետական վերահսկողական ծառայության պետ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Դավիթ Սանասարյանի և ՊՎԾ նախկին աշխատակիցների գործով դատական նիստը։

Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որոնք առերևույթ վկայում են այն մասին, որ վերջինս, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:
     Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Հիշեցնեք, որ Դավիթ Սանասարյանի լիազորությունները՝ ՊՎԾ պետի պաշտոնում դադարեցված են 2019 թվականի ապրիլից սկսած:

 
Դավիթ Սանասարյանի և ՊՎԾ նախկին աշխատակիցների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ Տեսանյութը՝ «Ա1+»-ի
 
 
 

Այլ հոդվածներ
«Փաստ». Իշխանությունների «դեմոմետրը» փչացել է. Facebook-ի «լայքերը» չափանիշ չեն
«Փաստ». Իշխանությունների «դեմոմետրը» փչացել է. Facebook-ի «լայքերը» չափանիշ չեն
«Հրապարակ». Ինչո՞ւ Մխիթարը. Նրա նշանակումը զարմացրել է ոմանց. Վարազդատ Կարապետյանը «սեւ ցուցակում» է
«Հրապարակ». Ինչո՞ւ Մխիթարը. Նրա նշանակումը զարմացրել է ոմանց. Վարազդատ Կարապետյանը «սեւ ցուցակում» է
«Իրատես». Իրենք էլ են զզվել. իրավապահներից շատերի նյարդերը տեղի են տալիս
«Իրատես». Իրենք էլ են զզվել. իրավապահներից շատերի նյարդերը տեղի են տալիս
«Իրատես». Մի տեսակ ընդդիմադիր «սատանաները» շատացել են
«Իրատես». Մի տեսակ ընդդիմադիր «սատանաները» շատացել են
«Ժողովուրդ». Դիմումների տեղատարափ ԱԱԾ-ում. ովքեր են հաղորդում ներկայացնում ընդդեմ ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի
«Ժողովուրդ». Դիմումների տեղատարափ ԱԱԾ-ում. ովքեր են հաղորդում ներկայացնում ընդդեմ ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի