Իրավունք
Հայ արիները նշեցին Տիրոջն ընդառաջ գնալու տոնը
Հայ արիները նշեցին Տիրոջն ընդառաջ գնալու տոնը 14/02/2020 14:18

Հայ արիական միաբանության եւ Հայ ազգայնականների համախմբման անդամները փետրվարի 13-ից սկսեցին նշել Տրնդեզը: Տոնի մասնակիցները բաժանվեցին 2 խմբի: Մի մասը հենց փետրվարի 13-ի առավոտյան մեկնեց Արագած լեռան Հարավային գագաթ՝ երեկոյան ծիսական արարողություն անելու համար: Մյուս խումբը մեկնեց Լոռի բերդի տարածք՝ փետրվարի 14-ի առավոտ ծեգին ծիսական արարողության համար:

Այսօր ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմական դասի ներկայացուցիչները վաղ առավոտյան բոլորին տրնդեզյան ավանդական քաղցրանուշ մատուցեցին՝  կավե ամաններով չրե հալվա, սալորաչրով աղանձ, կաթնահունց գաթա, կտավատի հատիկներով հացիկներ՝ արեւի տեսքով:

Հետո հայ արի քրմերը փակ գաղտնածես անցկացրին՝  Տիեզերքի Արարչին եւ Տիեզերակարգին ուղղված, որից անմիջապես հետո սկսվեց տոնական բաց ծեսը: Ներկաները վառեցին Տիեզերքի Տիրոջն ընդառաջ գնալու Սրբազան կրակը:

Հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները այս անգամ եւս փառաբանեցին Տիեզերքի Արարչին՝ Հայկական տիեզերաշխարհների ու Բնաշխարհի արարման համար եւ նորից հավաստեցին իրենց նվիրվածությունը Մեկարարչական բազմաստվածային համակարգին:

Հայ Աստվածների պատվին եւս կրակներ վառվեցին:

Գինեձոներից ու փառաբանումներից հետո սկիզբ առավ հայոց խաղն ու երգը:

Օրվա վերջում Հայ արիական միաբանության անդամները աշխատանքային խորհրդակցություն կանցկացնեն: Օրակարգում Արցախի խնդիրն է, ներքաղաքական հարցեր: Հայ արիական միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը կխոսի արտաքին մարտահրավերներից:

Այլ հոդվածներ
Արտառոց դեպք Արթիկի գաղութում. դրոնի միջոցով «Kinder» ձվիկի մեջ տեղադրված խոշոր չափի թմրանյութը փորձել են հասցնել դատապարտյալին.
Արտառոց դեպք Արթիկի գաղութում. դրոնի միջոցով «Kinder» ձվիկի մեջ տեղադրված խոշոր չափի թմրանյութը փորձել են հասցնել դատապարտյալին.
Արթուր Վանեցյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ
Արթուր Վանեցյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ
Դատապարտյալներին չի տրամադրվել COVID-19-ի դեմ խցերի մաքրման ախտահանիչ միջոցներ․ ՄԻՊ
Դատապարտյալներին չի տրամադրվել COVID-19-ի դեմ խցերի մաքրման ախտահանիչ միջոցներ․ ՄԻՊ
Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզումը դադարեցվել է
Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզումը դադարեցվել է
Վանաձորում հարվածել ու քաշքշել են ոստիկաններին. քրգործ է հարուցվել
Վանաձորում հարվածել ու քաշքշել են ոստիկաններին. քրգործ է հարուցվել