Մամուլի տեսություն
Համաշխարհային բանկ. Հայաստանի տնտեսական զարգացումների փետրվարյան համառոտագիր
Համաշխարհային բանկ. Հայաստանի տնտեսական զարգացումների փետրվարյան համառոտագիր 14/02/2020 12:30

Ըստ Համաշխարհային բանկի փետրվարյան տնտեսական զարգացումների համառոտագրի՝ Հայաստանի տնտեսությունը պահպանում է բարձր աշխուժությունը, ընդ որում՝ աճի հիմնական շարժիչը ծառայություններն են ու հանքարդյունաբերության վերականգնումը:

Ձնկաբուծությունը գյուղատնտեսության միակ ենթաճյուղն էր, որն աճեց:

2019 դեկտեմբերին ցածր գնաճը պահպանվեց (0.7 տոկոս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ), իսկ 2020 թ. հունվարին ավելի դանդաղեց:

Դեկտեմբերին գնաճին նպաստեցին ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրանքի գների 4.6 տոկոսանոց աճը և տրանսպորտային ծախսերի 2.3 տոկոսով բարձրացումը: 2019թ. միջին տարեկան գնաճի ցուցանիշը կազմեց 1.4 տոկոս (նվազելով 2018 թ. 2.5 տոկոսից), որի մեկ տոկոսային կետը պայմանավորված էր սննդամթերքի և խմիչքների գների աճով: Ամենավերջին տվյալները ցույց են տալիս, որ հունվարին գների փոփոխություն գրեթե չի եղել, ընդ որում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ գնաճը կազմել է 0.2 տոկոս: Չնայած գնաճի ցուցանիշը զգալի ցածր է ՀՀ ԿԲ թիրախային միջակայքից (4 +/-1.5 տոկոս), ՀՀ ԿԲ խորհուրդը հունվարի 24-ի խորհրդի նիստում կայացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 5.5 տոկոս թողնելու որոշում, նկատելով, որ առաջիկայում սպասվող ավելի ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականությունը կարող է խթանել գնաճի բարձրացմանը:

Դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ գրանցվեց ներմուծման 52 տոկոսանոց աճ՝ արտահանման 13 տոկոսանոց աճի համեմատ:

Ներմուծման աճի գրեթե մեկ քառորդը պայմանավորված էր դեկտեմբերին ավտոմեքենաների ներմուծման արտասովոր բարձր ցուցանիշով՝ 2020 թ. հունվարից մաքսատուրքերի բարձրացմանն ընդառաջ: 2 2019 թ. ներմուծվել է 189 հազար ավտոմեքենա՝ 2018 թ. 64 հազարի համեմատ: Դեկտեմբերին աճել է նաև հանքանյութերի և քիմիական արտադրանքների ներմուծումը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ համապատասխանաբար 10 և 20 տոկոս տարեկան աճով: 2019 թ. առևտրի աճողական տվյալները ցույց են տալիս, որ ներմուծման առաջանցիկ աճով (10,8 տոկոս), համեմատ արտահանման (9,4 տոկոս) աճի, առևտրի պակասուրդը վատթարացավ ավելի քան 300 միլիոն դոլարով: Ապրանքների արտահանման կառուցվածքը ցույց է տալիս, որ երեք հիմնական ապրանքախմբերում կենտրոնացում կա. ա) հանքանյութեր (բաժին է ընկնում ընդհանուր արտահանման 28 տոկոսը), բ) քարեր և մետաղներ (26 տոկոս), գ)սննդամթերք (24 տոկոս):

Ընթացիկ հաշվի այլ մուտքերի կատարողականը բարձր էր: Միջազգային զբոսաշրջիկների ժամանումը 2019 թվականին աճել էր 14,7 տոկոսով `հասնելով 1,9 միլիոն զբոսաշրջիկի: Բացի այդ, բարձր էր արտասահմանից փոխանցումների աճը, հավանաբար նաև չգրանցված վերաարտահանման պատճառով:

Դեկտեմբերին անվանական փոխարժեքի մեղմ արժեզրկումից հետո, հայկական դրամն ամրապնդվեց 2020 թ. հունվարին: Անվանական Դրամ/ԱՄՆ դոլար փոխարժեքը դեկտեմբերին արժեզրկվեց 0.4 տոկոսով, սակայն հունվարին սկսեց արժևորվել. Տատանումները հարթելու համար ԿԲ-ն միջամտեց և շուկայից գնեց ավելի քան 20 միլիոն ԱՄՆ դոլար:

Դեկտեմբերի բարձր կապիտալ ծախսերի հետևանքով բյուջեի 40 միլիարդ ՀՀ դրամ կազմող հավելուրդը տարեվերջին վերածվեց 71 միլիարդ ՀՀ դրամի պակասուրդի: Այնուհանդերձ, պակասուրդը ցածր է 98 միլիարդ ՀՀ դրամի տարեկան բյուջեի պակասուրդի ծրագրային ցուցանիշից: Այն պայմանավորված էր 5 տոկոս լրացուցիչ զուտ հարկերի հավաքմամբ (42 միլիարդ ՀՀ դրամի չափով նախկին հարկային պարտավորությունները կազմակերպություններին վերադարձնելուց հետո) և 15 տոկոսով կապիտալ ծախսերի թերակատարմամբ, իսկ ընթացիկ ծախսերը կատարվեցին ըստ նախատեսվածի: Կապիտալ ծախսերի աճը դեկտեմբերին պայմանավորված էր նաև խոշոր ռազմական տեխնիկայի ձեռքբերմամբ: 2019 թ. վերջի դրությամբ Կառավարության պարտքը կանխատեսվող ՀՆԱ-ի 50 տոկոսից ցածր էր:

Վարկերը և ավանդները 2019 թ.-ին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճեցին համապատասխանաբար 17 և 21 տոկոսով՝ վարկեր-ավանդներ հարաբերակցությունը փոքր-ինչ բարելավելով, որը կազմեց 1.02 տոկոս: Դրամային պորտֆելի ավելի առաջանցիկ աճի պայմաններում վարկերի դոլարացումը նվազեց՝ 2019 թ. վերջին կազմելով 51 տոկոս՝ 2018 թ. 56 տոկոսի համեմատ: 2019 թ. ոլորտը կայուն պահպանվեց, ընդ որում՝ կապիտալի համարժեքության կուռ, շահութաբերության բարելավվող և չաշխատող վարկերի կառավարելի ցուցանիշներով:

 
 

Այլ հոդվածներ
Սևանում «շիշ բռնողին» անօրինական տարածք են տրամադրել. «Հրապարակ»
Սևանում «շիշ բռնողին» անօրինական տարածք են տրամադրել. «Հրապարակ»
«Ի՞նչ են խոստացել». մանրամասներ՝ դատավորների ընդհանուր ժողովից. «Ժողովուրդ»
«Ի՞նչ են խոստացել». մանրամասներ՝ դատավորների ընդհանուր ժողովից. «Ժողովուրդ»
ԱԱԾ-ն նոր գործ է հարուցել Վանեցյանի դեմ. «Հրապարակ»
ԱԱԾ-ն նոր գործ է հարուցել Վանեցյանի դեմ. «Հրապարակ»
ՀԷՑ-ը կնախազգուշացվի. «Ժողովուրդ»
ՀԷՑ-ը կնախազգուշացվի. «Ժողովուրդ»
«Իրատես». Փաշինյանը լռում է. Ամուլսարի խնդրից ինչպե՞ս է գլուխ հանելու
«Իրատես». Փաշինյանը լռում է. Ամուլսարի խնդրից ինչպե՞ս է գլուխ հանելու