Աշխարհ
Թուրքիայում սպառնալիքների պատճառով ուժեղացրել են ՌԴ դեսպանության անվտանգության ապահովումը
Թուրքիայում սպառնալիքների պատճառով ուժեղացրել են ՌԴ դեսպանության անվտանգության ապահովումը 14/02/2020 12:18

Թուրքիայի իշխանություններն ուժեղացրել են Ռուսաստանի դեսպանության անվտանգության ապահովման միջոցներն այն բանի կապակցությամբ, որ դեսպան Ալեքսեյ Երխովն սպառնալիքներ է ստանում Սիրիայի Իդլիբի նահանգում իրադրության սրվելու պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 14-ին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է ՌԴ դիվանագիտական առաքելության մամուլի կցորդ Իրինա Կասիմովան, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Այո, իրոք, վերջին ժամանակներս իրադրությունը սրվել է: Այդ կապակցությամբ մեր խնդրանքով թուրքական իշխանություններն անվտանգության լրացուցիչ միջոցներ են ձեռնարկել»,- ասել է նա:

Կասիմովայի խոսքով՝ ոմանք սպառնում են հետեւյալ խոսքերով. «Դեսպան, դուրս մի արի Անկարայի փողոցներ»: «Մենք հասկանում ենք, որ մարդիկ, որոնք դա գրում են, հազիվ թե սպանության գնան: Բայց այդուհանդերձ պետք է դրա հետ հաշվի նստել»,- հավելել Է մամուլի կցորդը:

Այլ հոդվածներ
#CrewDragon տիեզերանավի անձնակազմը վերադարձել է Երկիր
#CrewDragon տիեզերանավի անձնակազմը վերադարձել է Երկիր
Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է վարակի 5394 նոր դեպք
Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է վարակի 5394 նոր դեպք
Քալիֆորնիայում բռնկված անտառային հրդեհների հետևանքով տարհանվել է մոտ 8 հազար մարդ
Քալիֆորնիայում բռնկված անտառային հրդեհների հետևանքով տարհանվել է մոտ 8 հազար մարդ
Տորոնտոյում միջադեպ է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև
Տորոնտոյում միջադեպ է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև
Ռուսաստանցի առաջին զբոսաշրջիկները ժամանել են Աբխազիա
Ռուսաստանցի առաջին զբոսաշրջիկները ժամանել են Աբխազիա