Հարցազրույցներ
ՎԵՑԵՐՈՐԴ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
ՎԵՑԵՐՈՐԴ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ 14/02/20201

Վեցերրորդ վարչությունն արդեն երկու օր է, ստուգումներ է կատարում Ալավերդու քաղաքապետարանում: Փաստը հաստատեց Ալավերդու քաղաքապետ Սասուն Խեչումյանը: Ի՞նչ են Ձեզ մոտ ստուգում: «Ճիշտն ասած, ես ինձ բարոյական իրավունք չեմ վերապահում հարցնեմ, ինչն են ստուգում: Ստուգումները ո՞րն է՝ եկան, փաստաթղթեր պահանջեցին, տվեցի, տարան», - ասաց քաղաքապետը: Հարցին, հնարավո՞ր է, որ Լոռու մարզպետն է ուղարկել ստուգողներին, պատասխանեց. «Չեմ կարող ասել, մարզպետին պետք է հարցնեք»:

Հիշեցնենք, որ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և Ալավերդու քաղաքապետ Սասուն Խեչումյանի միջև հենց սկզբից լարված հարաբերություններ են ձևավորվել: Անդրեյ Ղուկասյանը համարում է, որ քաղաքապետը նախկին պաշտոնյաների ազդեցության տակ է, չի վայելում ժողովրդի վստահությունը: Հունվարին «Ազատությանը» տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե  Խեչումյանի պաշտոնանկությանը հասնելու ճանապարհ կա, մարզպետը պատասխանել էր. «Եթե որևէ լուրջ օրինախախտումներ հայտնաբերվեն, կամ այդ ճանապարհով, կամ ժողովրդի ճնշման ազդեցության տակ»:

Փաստորեն, ճանապարհներից առայժմ առաջին ճանապարհն են փորձում: Ի դեպ, Լոռու մարզի համայնքապետերի վկայությամբ, մարզպետի սիրած զբաղմունքը իրենց դեմ իրավապահներին բողոքներ հղելն է։ Պատմում էին անգամ, որ Ամանորին միասին սեղան են նստել, իրար շնորհավորել, ջերմ խոսքեր ասել, գնացել են իրենց համայնք՝ դեռ չհասած, դատախազությունից զանգել ասել են՝ մարզպետի դիմումի հիման վրա նյութեր ենք նախապատրաստում ձեր դեմ, եկեք հարցաքննության։

Այլ հոդվածներ
Սա օրինականացված կատարյալ բռնություն է երեխաների նկատմամբ. Վրեժ Շահրամանյան
Սա օրինականացված կատարյալ բռնություն է երեխաների նկատմամբ. Վրեժ Շահրամանյան
Հանուն ինչի՞, կամ՝ ի՞նչ է կատարվում Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնական ֆոնդերում
Հանուն ինչի՞, կամ՝ ի՞նչ է կատարվում Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնական ֆոնդերում
Շուշիի ազատագրման օրը Քոչարյանի բանտում գտնվելը՝ բոլորիս ամոթն է։
Շուշիի ազատագրման օրը Քոչարյանի բանտում գտնվելը՝ բոլորիս ամոթն է։
Երևի այս կառավարությունն ալերգիա ունի զոհված զինծառայողների ընտանիքներից. Մարգարիտա Խաչատրյան, «Մառոզ Մարգո»
Երևի այս կառավարությունն ալերգիա ունի զոհված զինծառայողների ընտանիքներից. Մարգարիտա Խաչատրյան, «Մառոզ Մարգո»
Եթե մենք ունենք օրը երեք տուփ սիգարետ ծխող 30 տարեկան մարդ, ինքը պոտենցիալ չփրկվող պացիենտ է, կարող ենք ասել, որ երիտասարդի մահ կունենանք. Թորոսյան
Եթե մենք ունենք օրը երեք տուփ սիգարետ ծխող 30 տարեկան մարդ, ինքը պոտենցիալ չփրկվող պացիենտ է, կարող ենք ասել, որ երիտասարդի մահ կունենանք. Թորոսյան