Իրավունք
Ոտիկանության նախկին պաշտոնյան յուրացրել է 46 միլիոն դրամից ավելի գումար
Ոտիկանության նախկին պաշտոնյան յուրացրել է 46 միլիոն դրամից ավելի գումար 13/02/2020 19:42

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նյութերի նախապատրաստման շրջանակներում ձեռնարկված հետախուզական միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել ոստիկանության ՊՊԳՎ Արմավիրի պահպանության բաժանմունքի նախկին պետ, պաշտոնաթող գնդապետի ապօրինությունների վերաբերյալ, որը ներկայումս աշխատում է ՊԵԿ-ի ներքին անվտանգության վարչությանում։ Մասնավորապես պարզվել է, որ 2013-ից 2018 թվականների ընթացքում նա տարբեր տնտեսվարող սուբյեկտների և ֆիզիկական անձանց հետ կնքած օբյեկտների պահպանության իրականացման վերաբերյալ պայմանագրերի շրջանակներում մի շարք պատվիրատուների հետ ձեռք է բերել բանավոր պայմանավորվածություն և ենթականերից մեկին հանձնարարել տնտեսվարողներից գանձել կանխիկ գումար։

Բացի այդ, ստորաբաժանման հաշվապահին հրահանգել է հաշվետվություններում կեղծ տեղեկություններ մտցնել և կազմել կեղծ փաստաթղթեր։ Այս ապօրինությունների հետևանքով յուրացվել է առանձնապես խոշոր չափերի՝ 46 միլիոն 455 հազար դրամ։
     Արմավիրի պահպանության բաժանմունքի նախկին պետը բերման է ենթարկվել Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն և ձերբակալվել։ Հարուցված քրեական գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
Ոտիկանության նախկին պաշտոնյան յուրացրել է 46 միլիոն դրամից ավելի գումար

Այլ հոդվածներ
Զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ
2020-ին քննված և քննվող քրգործերով պարզվել է պետությանը պատճառված 214.8 մլրդ դրամի վնաս
2020-ին քննված և քննվող քրգործերով պարզվել է պետությանը պատճառված 214.8 մլրդ դրամի վնաս
Հայաստանում մեկ օրում ընտանեկան բռնության 7 դեպք են բացահայտել
Հայաստանում մեկ օրում ընտանեկան բռնության 7 դեպք են բացահայտել
«Վլադիմիր Գասպարյանի անունից պատրաստվում եմ հայց ներկայացնել դատարան». Տիգրան Աթանեսյան
«Վլադիմիր Գասպարյանի անունից պատրաստվում եմ հայց ներկայացնել դատարան». Տիգրան Աթանեսյան