Տնտեսություն
ԻՆՉՈ՞Ւ ԱԽԹԱԼԱՅԻ ՀԱՆՔԸ ՊԻՏԻ ԱՇԽԱՏԻ, ԻՍԿ ԱՄՈՒԼՍԱՐԻՆԸ՝ ՈՉ
ԻՆՉՈ՞Ւ ԱԽԹԱԼԱՅԻ ՀԱՆՔԸ ՊԻՏԻ ԱՇԽԱՏԻ, ԻՍԿ ԱՄՈՒԼՍԱՐԻՆԸ՝ ՈՉ 13/02/2020 16:39

Ամուլսարի հանքի աշխատակիցներն արձագանքում են Ախթալայի հանքի աշխատակիցների կողմից իրականացված բողոքի ակցիային։ Հիշեցնենք, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի հանքային 4 տեղամասերի 55 հանքափորներ արդեն 4-րդ օրն է՝ պահանջում են աշխատավարձի բարձրացում և հանքում աշխատանքային պայմանների բարելավում։ Հանքի աշխատակիցները նշում են, որ եթե իրենց աշխատանքային պայմանները չբարելավվեն, ապա իրենք չեն գնա աշխատանքի։

Ամուլսարի հանքի աշխատակիցները, որոնք զանգահարել էին խմբագրություն, տարակուսանք էին հայտնում, թե ինչու Ախթալայի հանքը, որը նույնիսկ իր աշխատակիցների համազգեստի հարցը չի լուծում, շարունակում է աշխատել, իսկ Ամուլսարի հանքը՝ ոչ։ «Ես, որպես դաշտային աշխատող՝ գեոդեզիստ, ծանր և վտանգավոր աշխատանք կատարելու համար 30 տոկոս ավել աշխատավարձ եմ ստացել, տարին 2 անգամ համազգեստ ենք ստացել՝ վերնաշապիկ, բաճկոն և այլն, իսկ մնացած պարագաները՝ կոշիկ, ակնոց, սաղավարտ և այլն, ըստ պահանջի։ Արձակուրդի հետ կապված, որպես ծանր և վտանգավոր աշխատանք կատարող, տարվա մեջ 15 օր ավել է եղել մեր արձակուրդը, այսինքն` 45 օր։ Ունեցել ենք նաև առողջապահության ապահովագրություն, կյանքի ապահովագրություն, ոչ միայն մենք, այլև մեր ընտանիքի անդամները։ Աշխատանքի գնալ-գալու խնդիր չի եղել ընդհանրապես, տնից վերցրել՝ տարել են աշխատանքի, վերջացնելուց հետո մեզ տրանսպորտով բերել են տուն։ Դա` մինչև 60 կմ հեռավորությամբ ապրողների համար, իսկ 60 կմ-ից հեռու ով ապրել է, ապահովել են հյուրանոցով՝ օրը երեքանգամյա սնունդով, կամ տրամադրել են գումար` տուն վարձելու նպատակով։ Ախթալայի հանքում ոչ մի բան չկա, ես հետևեցի, այնտեղ հագուստի խնդիր կա, ապահովագրության, աշխատավարձի խնդիր, որը մեզ մոտ չկա ընդհանրապես»,- ասում է Ամուլսարի հանքի աշխատող Կարեն Բադալյանը։

Մենք հիշեցրինք, որ հանքի շահագործման արգելքը պայմանավորված է բնապահպանական խնդիրներով, Կարեն Բադալյանը պատասխանեց․ «Այն բարձր մակարդակը, որ իրենք ցուցաբերել են աշխատակիցների հետ կապված, իրենք ցուցաբերել են նաև բնության հետ կապված։ Պատկերացրեք, որ եթե անգամ ծխախոտ ծխեիր և գցեիր տարածքում, դրա համար կարող էին քեզ աշխատանքից հեռացնել, կամ խոտածածկույթի վրա մեքենայով երթևեկեիր, դրա համար նույնպես կարող էին աշխատանքից ազատել, որովհետև մեքենայի երթևեկության համար հատուկ երթուղի կար, և եթե դրանից շեղվեիր, կարող է խոտաբույս տրորեիր։ Թող 2 հանքերն էլ աշխատեն, ուղղակի խնդիրն այստեղ այն է, որ այդ մարդիկ աշխատում են շատ ծանր պայմաններում, և ղեկավարության կողմից աշխատողներն անտեսված են։ Եթե իրենք աշխատողների հետ այդպես են վերաբերվում, ապա տարածքի հետ ինչպե՞ս կվերաբերվեն, իսկ մեզ մոտ բարձր մակարդակ է եղել, բայց մենք այսօր չենք աշխատում»։ 

Ռոման Ստեփանյանը, որը նույնպես Ջերմուկի բնակիչ է և հանքում շինարարություն է արել, մեզ հետ զրույցում ասաց․ «Հանքն աշխատել է ամեն ստանդարտներով, բայց հիմա չի աշխատում, իսկ Ախթալայի հանքը շարունակում է աշխատել՝ ես դա լավ չեմ պատկերացնում։ Եթե այդ հանքում հիմա աշխատավարձի բարձրացման ու համազգեստի համար են մարդիկ պայքարում, բայց այդ հանքն աշխատում է, իսկ մերը չի աշխատում։ Բայց կա՞ բնապահպանական խնդիր, ես լավ էլ հետևում եմ, ու հիմա այդ խնդրի շուրջ չի հարցը»։ 

Բայց չէ՞ որ Ջերմուկի և հարակից շրջանների բնակիչներից էլ կան հանքը փակողների մեջ, պոստեր են դրել, գիշերում են, ասում են, որ բնապահպանական խնդիրներ կան, դրա համար էլ հանքը չի աշխատում, Ստեփանյանը պատասխանեց. «Ես մի հատ պոստ գիտեմ, և միայն դա կարող է պոստ լինել, ես ուրիշ պոստ չգիտեմ։ Իրենք մի պահ բնապահպանական խնդիր էին առաջ քաշել, իսկ հիմա բնապահպանական խնդիրն իրենց ընդհանրապես չի հետաքրքրում»։

Ի՞նչ է հետաքրքրում այդ դեպքում՝ հարցրինք: «Իրենք չե՞ն ասել, որ ուզում է բնապահպանական խնդիր էլ չլինի, մեկ է` պետք է չաշխատի, այնտեղ բնապահպանական խնդիր չկա»։ 

Հանքի ծանր տեխնիկայի օպերատոր Արտակ Նիկողոսյանն էլ ասաց, որ բարձր աշխատավարձ է ստացել, և եթե հանքը կրկին շահագործվի, կգնա այնտեղ աշխատելու․ «Մենք ծանոթացել ենք Ախթալայի հանքի պատմությանը, որ աշխատակիցները պայմաններից բողոքում են, ես էլ «Լիդիանի» աշխատող եմ եղել, մարդիկ բողոքում են, իսկ մենք ամեն պայմաններն ունեցել ենք։ Ես Ամուլսարի հանքում սովորել եմ՝ ինչպես վարվել բնության հետ, ստացել եմ 500-600 հազար դրամ գումար, եթե հանքը շահագործվի, ես կրկին կգնամ, այնտեղ կաշխատեմ»։

Այլ հոդվածներ
ՇՎՏՄ-ն կասեցումներ է կատարել Կոտայքի մարզում
ՇՎՏՄ-ն կասեցումներ է կատարել Կոտայքի մարզում
«Ժողովուրդ»․ Գյուղատնտեսական արտադրանքն այս տարվա 6 ամիսների արդյունքներով ավելացել է
«Ժողովուրդ»․ Գյուղատնտեսական արտադրանքն այս տարվա 6 ամիսների արդյունքներով ավելացել է
Դոլարի, եվրոյի ու ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է
Դոլարի, եվրոյի ու ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է
Մտահոգիչ խախտումներ՝ Ծաղկաձորի խոշոր հյուրանոցներում․ ԱԱՏՄ-ն կրկին կասեցման միջնորդություններ կներկայացնի
Մտահոգիչ խախտումներ՝ Ծաղկաձորի խոշոր հյուրանոցներում․ ԱԱՏՄ-ն կրկին կասեցման միջնորդություններ կներկայացնի
Հայկական ապրանքանիշները վերադարձել են «Տվոյ Դոմ» առևտրի կենտրոններ
Հայկական ապրանքանիշները վերադարձել են «Տվոյ Դոմ» առևտրի կենտրոններ