Տնտեսություն
ԱՎՏՈՇՈՒԿԱՅՈՒՄ «ՍԵՒ ԿԻՐԱԿԻ» ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ
ԱՎՏՈՇՈՒԿԱՅՈՒՄ «ՍԵՒ ԿԻՐԱԿԻ» ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ 13/02/2020 11:54

Մենք տեղեկացանք, որ ավտոմեքենաների առք ու վաճառքով զբաղվող մի շարք ներկայացուցիչներ շուտով պատրաստվում են «սև կիրակի» հայտարարել և վաճառել ներկրած մեքենաները։

Մեր զրուցակիցը, որը նույնպես ավտոներկրմամբ է զբաղվել, նշեց, որ համենայն դեպս ավտոներկրողների շրջանում նման խոսակցություն եղել է, մի մասը կողմ է, մի մասը՝ դեմ։

«Նրանք, ովքեր փողի խնդիր չունեն, գործները լավ ա, բերել են, իրանց համար էդքան էլ խնդիր չի, իսկ ով, ասենք, տունը գրավ ա դրել ու մի քանի հատ ավտո ա բերել, ստիպված ուզում ա թեկուզ բերած գնով վաճառի, որ բանկի տակից մի ձև դուրս գա»,- ասաց ավտոներկրողներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ։

«Հրապարակի» հետ զրույցում «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» փոխնախագահ Գևորգ Հովհաննիսյանը նշեց, որ ինքը դեռևս նման տեղեկություն չունի, փոխարենը նշեց, որ առաջիկայում բողոքի ակցիաներ կառավարության շենքի դիմաց նախատեսված չէ, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը խնդրել է փողոցային ակցիաներից անցնել կաբինետային խոսակցությունների։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում տարատեսակ հարցերով ավտոներկրողները հաճախ էին իրենց ձայնը բարձրացնում կառավարության դիմաց։

Հովհաննիսյանը, որը ժամանակին պահանջում էր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի և նրա տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի հրաժարականը, նշեց, որ հիմա էլ հիմքեր կան հրաժարականի պահանջով հանդես գալու։

«Ես որևէ մեկի հետ անձնական ինչ-որ հարց չունեմ։ Իմ խնդիրը սպառողների, պետական բյուջե մուտք կատարող քաղաքացիների պաշտպանությունն է պետական մակարդակով։ Եթե կլինի որևէ պաշտոնյա, լինի դա Անանյան Դավիթ, թե Շուշանիկ Ներսիսյան, որը հայի շահը չպաշտպանեց, միանշանակ հրաժարականը տեղիք է տալու։ Ոչ ամաչում ենք, ոչ վախենում ենք, ոչ էլ որևէ մեկը կարող է մեզ հարկադրել, որ մենք հրաժարվենք նրանց հրաժարականը պահանջելուց։ Խնդիրը մաքսային ոլորտի արդյունավետությունն է, որը շատ ցածր է»,-ասաց Հովհաննիսյանը։

«Ավտովարորդների պաշտպանության լիգայի» փոխնախագահ Գևորգ Հովհաննիսյանը շարունակում է պնդել, որ Գյումրու մաքսատունը մի շարք խնդիրներ է առաջացնում։

«Նպատակահարմար չէ պետական ապառատը դնել այսպես մեծ ծախսերի տակ։ Մենք դեռ 6 ամիս առաջ մի շարք կանխատեսումներ ունեինք, քանի որ ավելի փորձառու ենք, քան իրենք։Մենք կանխատեսում էինք և ասում, որ խնդիրներ ենք ունենալու, ոլորտը կարգավորեք։ Մենք չենք ասում՝ մեզ գործ տվեք, փող տվեք, ասում ենք՝ եղբայր, մեր մուծած հարկերից փող եք ստանում, նորմալ կառավարեք, մարդ եղեք։ Չեք կարողանում, հրաժարական տվեք գնացեք»։

Հովհաննիսյանը նշում է, որ չկա մի տնտեսագետ, որը կկարողանա հստակ պատասխանել, թե առաջիկայում մեքենաների գները կիջնեն, թե ոչ։

«Պետք է թվային վերլուծություն կատարել։ Եթե առհասարակ շրջանառությունը ԵԱՏՄ-ի շրջանակում կնվազի, այսինքն՝ նվազման միտում կունենա,միանշանակ այստեղ տնտեսական պարզ բանաձևն է գործելու․ առաջարկը շատ է լինելու, քան պահանջարկը։ Եվ ընդհանուր կանոնի համաձայն գնանկում է արձանագրվելու»,-ասաց Հովհաննիսյանը։
Աղբյուրը՝ https://hraparak.am/post/cf21ff5753566c703b45c33a274ecad4?fbclid=IwAR2X1VToeg8amfMiqFJ0ketL-5QMpTigMRfNMtX2F0nAyl-Fw4AZWRhowDQ

Այլ հոդվածներ
ՇՎՏՄ-ն կասեցումներ է կատարել Կոտայքի մարզում
ՇՎՏՄ-ն կասեցումներ է կատարել Կոտայքի մարզում
«Ժողովուրդ»․ Գյուղատնտեսական արտադրանքն այս տարվա 6 ամիսների արդյունքներով ավելացել է
«Ժողովուրդ»․ Գյուղատնտեսական արտադրանքն այս տարվա 6 ամիսների արդյունքներով ավելացել է
Դոլարի, եվրոյի ու ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է
Դոլարի, եվրոյի ու ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է
Մտահոգիչ խախտումներ՝ Ծաղկաձորի խոշոր հյուրանոցներում․ ԱԱՏՄ-ն կրկին կասեցման միջնորդություններ կներկայացնի
Մտահոգիչ խախտումներ՝ Ծաղկաձորի խոշոր հյուրանոցներում․ ԱԱՏՄ-ն կրկին կասեցման միջնորդություններ կներկայացնի
Հայկական ապրանքանիշները վերադարձել են «Տվոյ Դոմ» առևտրի կենտրոններ
Հայկական ապրանքանիշները վերադարձել են «Տվոյ Դոմ» առևտրի կենտրոններ