Հայաստան
Դիլիջանում հայտնաբերվել են երիտասարդ ամուսինների դիերը
Դիլիջանում հայտնաբերվել են երիտասարդ ամուսինների դիերը 13/02/2020 11:44

Տավուշի մարզում, այսօր՝ փետրվարի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 01։00-ին ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկում դիեր կան։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են Շիրակի մարզի բնակիչներ՝ 27-ամյա Դավիթ Գ-ի եւ 27-ամյա Էլմիրա Հ-ի դիերը։

Դատաբժշկի կողմից դիակների արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված անձինք մահացել են շմոլ գազի հետեւանքով։

Այլ հոդվածներ
«Եթե այս իրավիճակը ճիշտ չգնահատենք՝ էլի կարող ենք հետ գլորվել»․ Նիկոլ Փաշինյան
«Եթե այս իրավիճակը ճիշտ չգնահատենք՝ էլի կարող ենք հետ գլորվել»․ Նիկոլ Փաշինյան
Արմեն Սարգսյանն ԱԱԾ տնօրենի երկու տեղակալ է նշանակել
Արմեն Սարգսյանն ԱԱԾ տնօրենի երկու տեղակալ է նշանակել
«Մեզ հստակ ասեք՝ մեռնե՞նք, թե՞ ապրենք»․ ակցիայի մասնակիցը՝ պատգամավորին
«Մեզ հստակ ասեք՝ մեռնե՞նք, թե՞ ապրենք»․ ակցիայի մասնակիցը՝ պատգամավորին
Արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով
Արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով
«Վթարից տուժած 3 ամսական փոքրիկը դուրս գրվեց հիվանդանոցից». Գևորգ Դերձյան
«Վթարից տուժած 3 ամսական փոքրիկը դուրս գրվեց հիվանդանոցից». Գևորգ Դերձյան