Առողջապահություն
Նոր սարքը կարող Է շնչուղիների մինչեւ 40 հիվանդություն ախտորոշել մեկ ժամում
Նոր սարքը կարող Է շնչուղիների մինչեւ 40 հիվանդություն ախտորոշել մեկ ժամում 12/02/2020 14:56

Հոնկոնգի գիտնականները մշակել են համակարգ, որը թույլ Է տալիս մեկ թեստով արագ եւ արդյունավետ ախտորոշել շնչուղիների շատ հիվանդություններ՝ թռչնագրիպից մինչեւ թոքաբորբ, որը հարուցում Է 2019-nCoV կորոնավիրուսը: Համակարգը մեկ ժամում կարող Է ճանաչել վարակների 30-ից մինչեւ 40 տեսակի հարուցիչներ: Այդ մասին գրել Է Standard-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թեստերը, որոնք այժմ օգտագործում են տեղերի պետական հիվանդանոցներում, կարող են մեկ անգամով հայտնաբերել մեկից մինչեւ երեք վիրուսային ախտածին: Ըստ որում նոր համակարգը, որն ստեղծել են Հոնկոնգի պոլիտեխնիկական համալսարանի մասնագետները՝ Հոնկոնգի համալսարանի մանրԷաբանների հետ մեկտեղ, գործում Է շատ ավելի արդյունավետ ու ավելի Էժան Է: Մեկ թեստն արժե 200-ից մինչեւ 300 հոնկոնգյան դոլար:

Այդ համակարգի անալոգները շատ ավելի թանկ են եւ կարող են հայտնաբերել 22-ից ոչ ավելի ախտածին: Հոնկոնգցի մասնագետները պլանավորում են հետագայում կատարելագործել մշակումը եւ ի վերջո դրա արտադրողականությունը հասցնել մինչեւ 80 տեսակի վիրուսային հարուցիչների ճանաչման հնարավորության: Նորույթն արդեն անցել Է կլինիկական փորձարկումների ցիկլը:

Այժմ թողարկվել են նման ապարատների մի քանի նախատիպեր: «Մենք պլանավորում են հնարավորինս արագ սկսել դրանց զանգվածային արտադրությունը»,- նշել Է գլխավոր մշակող Թերենս Լաուն, որի խումբը չորս տարվա ընթացքում աշխատել Է նախագծի վրա: Եթե գիտնականներին հաջողվի փող գտնել, նրանք հույս ունեն, որ իրենց համակարգը տեղերի հիվանդանոցներում մատչելի կլինի կես տարի անց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այլ հոդվածներ
Կորոնավիրուսով վարակման 233 և մահվան 2 նոր դեպք
Կորոնավիրուսով վարակման 233 և մահվան 2 նոր դեպք
Կորոնավիրուսով վարակման 52 և մահվան 8 նոր դեպք
Կորոնավիրուսով վարակման 52 և մահվան 8 նոր դեպք
Կորոնավիրուսի դեմ պատվաստումը Ռուսաստանում կլինի անվճար
Կորոնավիրուսի դեմ պատվաստումը Ռուսաստանում կլինի անվճար
Աշխարհում կորոնավիրուսի համավարակն ուժեղանում է. ԱՀԿ ղեկավար
Աշխարհում կորոնավիրուսի համավարակն ուժեղանում է. ԱՀԿ ղեկավար
Կորոնավիրուսով վարակման 291 և մահվան 11 նոր դեպք
Կորոնավիրուսով վարակման 291 և մահվան 11 նոր դեպք