Առողջապահություն
Գիտնականները պարզել են՝ ինչպես օրգանիզմը պաշտպանել բոլոր վիրուսներից միանգամից
Գիտնականները պարզել են՝ ինչպես օրգանիզմը պաշտպանել բոլոր վիրուսներից միանգամից 12/02/2020 14:43

Գիտնականները նոր հնարավոր թիրախ են հայտնաբերել հակավիրուսային պատրաստուկների համար: Հայտնագործությունը կարող Է բերել միանգամից բազմաթիվ վարակիչ հիվանդություններից համապիտանի բուժում ստեղծելուն: Հետազոտության արդյունքները հրապարակված են Cell Reports հանդեսում:

Ինչպես ցույց Է տալիս Չինաստանում կորոնավիրուսի բռնկումը, վիրուսներն իրենցից մշտական սպառնալիք են ներկայացնում մարդկության համար: Վիրուսների որոշ տեսակների դեմ կանոնավոր կերպով մշակվում ու ներդրվում են պատվաստանյութեր, բայց այդ գործընթացը շատ ժամանակ Է պահանջում, ոչ բոլորին Է օգնում եւ չի պաշտպանում նոր վիրուսներից:

Մասաչուսեթսի ընդհանուր պրոֆիլի հիվանդանոցից ամերիկացի գիտնականները Գերմանիայի Հեյդելբերգ քաղաքի քաղցկեղի հետազոտության կենտրոնի իրենց գործընկերների հետ համագործակցությամբ հայտնաբերել են, որ AGO4 սպիտակուցը «աքիլեսյան գարշապար» Է վիրուսների մեծամասնության համար: AGO4-ը Argonaute ընտանիքի սպիտակուցներից մեկն Է: Մինչ այժմ դրանց դերը մինչեւ վերջ հասկանալի չի եղել: Իսկ այժմ հետազոտողները պարզել են, որ այդ սպիտակուցը բացառիկ հակավիրուսային ներգործությամբ Է օժտված կաթնասունների մարմնական բջիջներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այլ հոդվածներ
Կորոնավիրուսով վարակման 233 և մահվան 2 նոր դեպք
Կորոնավիրուսով վարակման 233 և մահվան 2 նոր դեպք
Կորոնավիրուսով վարակման 52 և մահվան 8 նոր դեպք
Կորոնավիրուսով վարակման 52 և մահվան 8 նոր դեպք
Կորոնավիրուսի դեմ պատվաստումը Ռուսաստանում կլինի անվճար
Կորոնավիրուսի դեմ պատվաստումը Ռուսաստանում կլինի անվճար
Աշխարհում կորոնավիրուսի համավարակն ուժեղանում է. ԱՀԿ ղեկավար
Աշխարհում կորոնավիրուսի համավարակն ուժեղանում է. ԱՀԿ ղեկավար
Կորոնավիրուսով վարակման 291 և մահվան 11 նոր դեպք
Կորոնավիրուսով վարակման 291 և մահվան 11 նոր դեպք