Սպորտ
ՀՖՖ-ն և Աբրահամ Խաշմանյանը դադարեցրել են պայմանագիրը
ՀՖՖ-ն և Աբրահամ Խաշմանյանը դադարեցրել են պայմանագիրը 12/02/2020 13:32

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը երկկողմանի համաձայնության են եկել պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալ: Որոշումը կայացվել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի և Աբրահամ Խաշմանյանի մի քանի հանդիպումների արդյունքում:

Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը կհայտարարվի մոտ ապագայում, այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Հիշեցնենք՝ Խաշմանյանը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ էր նշանակվել 2019թ. նոյեմբերի 6-ին: Պայմանագիրը նախատեսված էր մինչև 2020թ. նոյեմբերի 30-ը:

Այլ հոդվածներ
Էդգար Մանուչարյանը հայտարարել է կարիերան ավարտելու մասին
Էդգար Մանուչարյանը հայտարարել է կարիերան ավարտելու մասին
ՀՀ զինված ուժերին նվիրաբերվել են պաշտպանիչ դիմակներ
ՀՀ զինված ուժերին նվիրաբերվել են պաշտպանիչ դիմակներ
«Նոա»-ն նոր դարպասապահ ունի
«Նոա»-ն նոր դարպասապահ ունի
«Վանը» կմասնակցի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը
«Վանը» կմասնակցի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը
«Հեշտ խաղ չէր, բայց մենք պետք է հաղթեինք»․ Հենրիխ Մխիթարյան
«Հեշտ խաղ չէր, բայց մենք պետք է հաղթեինք»․ Հենրիխ Մխիթարյան