Տնտեսություն
Մամուլի Տեսություն  «ԺՈՂՈՎՈՒՐԴ». ԲԵՆԶԻՆՆ ԷԺԱՆԱՑԵԼ Է
Մամուլի Տեսություն «ԺՈՂՈՎՈՒՐԴ». ԲԵՆԶԻՆՆ ԷԺԱՆԱՑԵԼ Է 12/02/2020 09:36

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այս տարվա փետրվարի 10-ի տվյալներով՝ աշխարհում բենզինի միջին գինը կազմել է 1.09 դոլար՝ հունվար ամսվա 1.11 դոլարի դիմաց:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ բենզինի եւ դիզելային վառելիքի գները 10 դրամով նվազել են: Հայաստանյան որոշ բենզալցակայաններում ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 400 դրամով, պրեմիումը՝ 420 դրամով:

Օրինակ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում, որի անդամ է հանդիսանում նաեւ Հայաստանը, բենզինը վաճառվում է գնային զգալի տարբերությամբ: Դե, բնականաբար, համեմատած ԵՏՄ անդամ մյուս երկրների հետ՝ բենզինը ամենաբարձր գինն ունի Հայաստանում:

Նշենք, որ Ղազախստանում բենզինի մեկ լիտրի միջին գինը կազմում է 220 դրամ: Բելառուսում բենզինի մեկ լիտրի միջին գինը կազմել է 390 դրամ, Ռուսաստանում՝ 346 դրամ: Ղրղզստանում բենզինի միջին գինը կազմել է մոտ 298 դրամ:

Ի դեպ, հիշեցնենք, որ դեռեւս անցած տարեվերջին Ղազախստանի էներգետիկայի փոխնախարար Ասետ Մագաուովը հայտարարել է, որ հայկական կողմը համաձայնել է բենզին ներկրել Ղազախստանից, ինչի արդյունքում ակնկալվում է արձանագրել գների նվազում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այլ հոդվածներ
ՇՎՏՄ-ն կասեցումներ է կատարել Կոտայքի մարզում
ՇՎՏՄ-ն կասեցումներ է կատարել Կոտայքի մարզում
«Ժողովուրդ»․ Գյուղատնտեսական արտադրանքն այս տարվա 6 ամիսների արդյունքներով ավելացել է
«Ժողովուրդ»․ Գյուղատնտեսական արտադրանքն այս տարվա 6 ամիսների արդյունքներով ավելացել է
Դոլարի, եվրոյի ու ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է
Դոլարի, եվրոյի ու ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է
Մտահոգիչ խախտումներ՝ Ծաղկաձորի խոշոր հյուրանոցներում․ ԱԱՏՄ-ն կրկին կասեցման միջնորդություններ կներկայացնի
Մտահոգիչ խախտումներ՝ Ծաղկաձորի խոշոր հյուրանոցներում․ ԱԱՏՄ-ն կրկին կասեցման միջնորդություններ կներկայացնի
Հայկական ապրանքանիշները վերադարձել են «Տվոյ Դոմ» առևտրի կենտրոններ
Հայկական ապրանքանիշները վերադարձել են «Տվոյ Դոմ» առևտրի կենտրոններ