Սպորտ
Արթուր Ալեքսանյանը կպայքարի Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչման համար
Արթուր Ալեքսանյանը կպայքարի Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչման համար 11/02/2020 21:46

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ:

Հռոմ քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության  60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի Թուրքիան ներկայացնող Կերեմ Կամալի:

82 կգ քաշում Ռուբեն Ղարիբյանը քառորդ եզրափակիչում  5:3 հաշվով զիջեց Իտալիան ներկայացնող Չիրո Ռոսոյին:

97 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Արթուր Ալեքսանյանը մրցեց Ֆինլանդիայից Մատի Էլիաս Կուոսմանենի հետ: Ալեքսանյանը հաղթանակ տոնեց 8:1 հաշվով: Հայ ըմբիշը կմրցի Եվրոպայի չեմպիոնի կոչման համար:

Ավելի վաղ` պայքարից դուրս էր մնացել 72 կգ քաշային Մալխաս Ամոյանն, ով մեկնարկային գոտեմարտում էր տանուլ տվել:

Եվրոպայի այս առաջնությունը վարկանիշային չէ Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար:

Այլ հոդվածներ
Էդգար Մանուչարյանը հայտարարել է կարիերան ավարտելու մասին
Էդգար Մանուչարյանը հայտարարել է կարիերան ավարտելու մասին
ՀՀ զինված ուժերին նվիրաբերվել են պաշտպանիչ դիմակներ
ՀՀ զինված ուժերին նվիրաբերվել են պաշտպանիչ դիմակներ
«Նոա»-ն նոր դարպասապահ ունի
«Նոա»-ն նոր դարպասապահ ունի
«Վանը» կմասնակցի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը
«Վանը» կմասնակցի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը
«Հեշտ խաղ չէր, բայց մենք պետք է հաղթեինք»․ Հենրիխ Մխիթարյան
«Հեշտ խաղ չէր, բայց մենք պետք է հաղթեինք»․ Հենրիխ Մխիթարյան