Life
«Ֆրունզիկ Մկրտչյանն ապտակի տեսարանից հետո...». Թորիկի դերակատար
«Ֆրունզիկ Մկրտչյանն ապտակի տեսարանից հետո...». Թորիկի դերակատար 09/02/2020 15:15

Լիբանանաբնակ Արմեն Կոյումջյանին հայրենիքում քչերը գիտեն, սակայն գրեթե բոլորը տեսել են այն ֆիլմը, որում նա իր դերակատարումն ունի։ Ուղիղ 40 տարի առաջ 300 երեխաներից Արմենն ընտրվեց «Կտոր մը երկինք» ֆիլմում Թորիկին մարմանավորելու համար։ Սիրված կերպարի մանկության շրջանը մարմնավորելն անչափ հետաքրքիր էր Արմենի համար, աշխատել Հենրիկ Մալյանի, Մհեր Մկրտչյանի հետ՝ աննկարագրելի հաճույք, սակայն դերասանական ուղին իրենը չհամարեց։ BRAVO.am-ը զրուցել է Թորիկի դերակատարի հետ եւ հետաքրքիր մնարամասներ բացահայտել։

– Պարո՛ն Կոյումջյան, ինչպե՞ս 300 երխաներից հենց դուք ընտրվեցիք մանուկ Թորիկին մարմնավորելու համար։

 

 

– Մանկապարտեզի սան էի եւ ամիսներ անց պետք է գնայի դպրոց։ Մի օր մեր մանկապարտեզ այցելեցին ֆիլմի ռեժիսորի օգնականները, նայեցին բոլորիս, ինձ ասացին, որպեսզի ոտքի կանգնեմ, եւ որոշ հարցեր տվեցին։ Զարմացան, որ այդ տարիքում կարողացա շատ հստակ պատասխաններ տալ, անգամ մայրիկիս աշխատանքի վայրը բացատրեցի, նրանք էլ գնացել էին, հանդիպել մայրիկիս եւ հստակ օր ու ժամ ասել մյուս ընտրության համար։ Երբ նշված օրը գնացինք «Հայֆիլմ» կինոստուդիա, տեսանք՝ շուրջ 300 երեխա է եկել նույն դերի համար, եւ ահա Հենրիկ Մալյանը միանգամից հավանեց ինձ։ Կար մեկ կարեւոր նախապայման՝ ֆիլմում Թորիկին մարմնավորող երեք տղաներն էլ պետք է նման լինեին միմյանց։ Օգոստոսի վերջն էր, երբ արդեն պատրաստվում էի դպրոցում առաջին քայլերն անելուն, մեզ հետ կապվեցին՝ ասելով, որ սեպտեմբերին մեկնարկելու են ֆիլմի նկարահանումները, եւ պետք է գնամ Լենինական(Գյումրի)։

– Առաջին դասարան, նկարահանումներ այլ քաղաքում. ինչպե՞ս կարգավորվեց իրավիճակը:

– Գնացի դպրոց, ստացա գրքերս ու շտապեցի նկարահանումների։ Մեկուկես ամիս  տեւած նկարահանումներից հետո եկա եւ հունի մեջ ընկա. սովորեցի եւ հասա դասընկերներիս։

-Հաշվի առնելով «Կտոր մը երկինք»  ֆիլմի մեծ հաջողությունը՝ վստահ եմ՝ դպրոցում Ձեզ շատերն են ճանաչել։

 

 

– Իհարկե: Եվ ոչ միայն իմ դպրոցում, շատուշատ այլ վայրերում մարդիկ ինձ ճանաչում էին, սիրում։ Երբ իմ անունն էին տալիս, չէի արձագանքում, երբ ասում էին՝ Թորիկ կամ Թոր, ակամայից շրջվում էի։ Բոլորն ինձ որպես Թորիկ գիտեին։ Անգամ ընկերներս, հարազատներս էին ինձ այդպես դիմում:

– Բախտ եք ունեցել աշխատելու Հենրիկ Մալյանի, Մհեր Մկրտչյանի հետ: Հետաքրքիր ի՞նչ դեպքեր կհիշեք։

– Մհեր Մկրտչյանի հետ շատ չեմ շփվել, հիմնականում այդ միջանկյալ հատվածներն են եղել, սակայն հիշում եմ, որ Լենինականում մի անգամ միասին գնացել էինք խինկալի ուտելու։

Կհիշե՞ք, ֆիլմում ապտակի հատված կար, եւ Մալյանը չէր կողմնորոշվում, թե ում պետք է ապտակել, ի վերջո, որոշվեց, որ ապտակն ինձ պետք է  հասնի: Ապտակելուց առաջ Մհեր Մկրտչյանն ասում էր՝ «Կներես, դերն է այդպիսին», բայց ապտակից հետո գրկում էր, սիրտս շահում… Ասեմ՝ ծանր էլ ձեռք ուներ (ծիծաղում է,-հեղ.)։

-Մի խոսքով, մինչեւ այսօր այդ ապտակը հիշում եք:

 

 

– Այո, բայց, իհարկե, ուրիշ հիշողություններ էլ կան։ Ֆիլմի սցենարիստներից Ստեփան Ալաջաջյանն իմացավ՝ լոլիկ շատ եմ սիրում, մեկ արկղ գնեց եւ բերեց, ես այդ արկղի կեսը վայելեցի, որից հետո, քանի որ անձնակազմի ամենափոքր անդամն էի, ինձ նորից սիրաշահեցին՝ այս անգամ էլ փքաբլիթ հյուրասիրելով, որն, ըստ էության, լոլիկի հետ ներդաշնակ չեղավ, եւ սկսեցի փսխել (ծիծաղում է,-հեղ.): Հետաքրքիրն այն է, որ լոլիկից չզզվեցի, բայց փքաբլիթ երկար ժամանակ չեմ կերել։ Բոլորն ինձ շատ էին սիրում եւ երես էին տալիս։

Այլ հոդվածներ
Միջնադարյան գինետների լուսամուտները երկրորդ կյանք են ստացել համավարակի ժամանակ
Միջնադարյան գինետների լուսամուտները երկրորդ կյանք են ստացել համավարակի ժամանակ
Քանյե Ուեսթը խոստովանել է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններին իր մասնակցությունը ձախողման է դատապարտված
Քանյե Ուեսթը խոստովանել է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններին իր մասնակցությունը ձախողման է դատապարտված
#Facebook-ը հայտարարել է #Instagram-ի հիման վրա ստեղծված նոր հարթակի գործարկման մասին
#Facebook-ը հայտարարել է #Instagram-ի հիման վրա ստեղծված նոր հարթակի գործարկման մասին
Տեսահոլովակի պրեմիերա․ Հայկ Կասպարով՝ «Առաջին սեր». Exclusivelife.am
Տեսահոլովակի պրեմիերա․ Հայկ Կասպարով՝ «Առաջին սեր». Exclusivelife.am
Գիտնականները հայտնաբերել են մազերի աճի համար պատասխանատու մոլեկուլներ
Գիտնականները հայտնաբերել են մազերի աճի համար պատասխանատու մոլեկուլներ