Մշակույթ
Գերշվինյան երեկո՝ Ջազ նվագախմբի մատուցմամբ
Գերշվինյան երեկո՝ Ջազ նվագախմբի մատուցմամբ 08/02/2020 12:30

Հայաստանի պետական ջազ նվագախումբն ինքնատիպ երեկո կնվիրի հայ ունկնդրին: Փետրվարի 22-ին, ժամը 19։00-ին Հայաստանի ճարտարապետների միության դահլիճում գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ՝ կներկայացվի Գերշվինի ստեղծագործական հարուստ ներկապնակը՝ ժամանակակից ու հետաքրքիր մեկնաբանությամբ:

Ամերիկացի կոմպոզիտոր, դաշնակահար Ջորջ Գերշվինը ծնվել է 1898թ.: Նա սիմֆոջազի ճանաչված ներկայացուցիչներից էր, «Պորգին ու Բեսը» (1935թ.) ամերիկյան ազգային առաջին օպերայի հեղինակը։ Կոմպոզիտորը երաժշտական կանոնավոր կրթություն չի ստացել, դաշնամուրի և հարմոնիայի մասնավոր դասեր է առել ժամանակի նշանավոր երաժիշտ-մասնագետներից, հետագայում զբաղվել է ինքնակրթությամբ։

Գերշվինը՝ որպես ջազային երգերի, օպերաների, մյուզիքլների հեղինակ, 25 տարեկանում արդեն ճանաչված էր Նյու Յորքում, Լոնդոնում, Փարիզում, որտեղ էլ 1928թ. ծանոթացել ու մտերմացել է Մորիս Ռավելի և այլ անվանի երաժիշտների հետ։ Գերշվինը իմպրովիզացիոն ջազի ավանդույթները, աֆրոամերիկյան երաժշտական ֆոլկլորի և թեթև ժանրի բնորոշ տարրերը զուգորդել է եվրոպական երաժշտության դասական ձևերին (օպերային, սիմֆոնիկ կոնցերտային)։

Քաղաքական թեմաներով գրել է «Թող թնդա նվագախումբը», «Քեզ եմ երգում» մյուզիքլները, «Ամերիկացին Փարիզում» սիմֆոնիկ սյուիտը։ Գերշվինի` դաշնամուրի և սիմֆոջազի համար գրված «Բլյուզի ոճով ռապսոդիան» և «Պորգին ու Բեսը» օպերան արժանացել են համաշխարհային ճանաչման։

Այլ հոդվածներ
Մահացել է դերասան Ռենի Սանտոնին
Մահացել է դերասան Ռենի Սանտոնին
Թուրքերը պատրաստվում են վերականգնել հայ-թուրքական սահմանին գտնվող պատմական կամուրջը
Թուրքերը պատրաստվում են վերականգնել հայ-թուրքական սահմանին գտնվող պատմական կամուրջը
«Դա ամենաթանկ նվերն է, որ երբևէ կարող էի ստանալ»․ Լեռնիկ Հարությունյանը՝ դստեր հուզիչ անակնկալի և 39-ամյակի մասին
«Դա ամենաթանկ նվերն է, որ երբևէ կարող էի ստանալ»․ Լեռնիկ Հարությունյանը՝ դստեր հուզիչ անակնկալի և 39-ամյակի մասին
Նաիրա Զոհրաբյանի կյանքին վտանգ է սպառնում․․․
Նաիրա Զոհրաբյանի կյանքին վտանգ է սպառնում․․․
Արցախի "Արդարություն" կուսակցությունը, " Հրաշամանուկ Հովիկ Խաչատրյան" բարեգործական հասարակական կազմակերպությունը, "Վերադարձ արժեքներին" քաղաքացիական նախաձեռնությունը և "Իրավունքի և արժեքների գերակայու