Զբոսաշրջություն
Հայաստանի անտեսված գանձերը. Վանական համալիր Հարանց անապատ «ՍՅՈւՆՅԱՑ ՄԵԾ ԱՆԱՊԱՏ»
Հայաստանի անտեսված գանձերը. Վանական համալիր Հարանց անապատ «ՍՅՈւՆՅԱՑ ՄԵԾ ԱՆԱՊԱՏ» 02/11/201934

Վանական համալիր Հարանց անապատ «Սյունյաց մեծ անապատ»-ը կառուցվել է 1608-1613 թթ.-ին: Գտնվում է Սյունիքի մարզի Հալիձոր գյուղից 5 կմ հարավ՝ Որոտանի աջ բարձրադիր ափին: Հիմնադրել են Սաղմոսավան­քի Սարգիս եպիս­կոպոսը և Կիրա­կոս քա­հա­նա Տրապիզոն­ցին, տուժել է 1658 թ. երկրա­շարժի, այնու­հետև` սողանքների հետևանքով: Եռանավ բա­զի­լիկ եկեղիցի, 1658 թ. երկրա­շարժից հետո սողանքի պատ­ճառով նախ­կին տեղից 10 մ սահել-իջել է ներկայիս տեղը: Հարանց անապատի համալիրը և եկեղեցին չափազանց կարևոր են ուշ միջնադարի հայկական ճարտարապետական առանձնահատկությունների բացահայտման համար այստեղից են եկել Հայաստանի XVII դարի մյուս անապատների հիմնադիրները՝ տարածելով նաև համալիրի հորինվածքի ու առանձին շենքերի լուծումները։ Լուսանկարը՝ Սողոմոն Մաթևոսյանի

Այլ հոդվածներ
Վրաստանը հուլիսի 1-ից կսկսի զբոսաշրջիկներ ընդունել հիմնականում այն երկրներից, որտեղ կորոնավիրուսի տարածվածության մակարդակը ցածր է
Վրաստանը հուլիսի 1-ից կսկսի զբոսաշրջիկներ ընդունել հիմնականում այն երկրներից, որտեղ կորոնավիրուսի տարածվածության մակարդակը ցածր է
Նեմրութ լեռը հունիսից կսկսի ընդունել զբոսաշրջիկներին (լուսանկարներ)
Նեմրութ լեռը հունիսից կսկսի ընդունել զբոսաշրջիկներին (լուսանկարներ)
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է համավարակի հետևանքներով առաջացած խնդիրների հաղթահարման ուղիները
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է համավարակի հետևանքներով առաջացած խնդիրների հաղթահարման ուղիները
«Դարպասներ դեպի դժոխք». ինչո՞վ է առանձնահատուկ ճապոնական Օսորեզան լեռը
«Դարպասներ դեպի դժոխք». ինչո՞վ է առանձնահատուկ ճապոնական Օսորեզան լեռը
Վրաստանը զբոսաշրջիկների համար կբացվի հուլիսի 1-ին
Վրաստանը զբոսաշրջիկների համար կբացվի հուլիսի 1-ին