Զբոսաշրջություն
Հայաստանի անտեսված գանձերը. ՆԵՂՈւՑԻ ՎԱՆՔ
Հայաստանի անտեսված գանձերը. ՆԵՂՈւՑԻ ՎԱՆՔ 02/11/201924

Վանական համալիր Նեղուցի վանքը (Արզականի վանք, Սբ. Աստվածածին, Նեղոց Սբ. Աստվածածին) կառուցվել է 10-16 դդ.-ում: Գտնվում է Արզական գյուղից 2 կմ հյուսիս-արևմուտք: Վանքը բաղկացած է Սուրբ Աստվածածին եկեղեցուց, որին հարում է մեծ գավիթ։ Եկեղեցուց և գավիթից հարավ մնացել են երկու իրար կից ուղղանկյուն հիմքի փորվածքներ։ Տեղում մնացել են դուռ և չորս սյուներ, այնպիսի տպավորություն է, որ փոքր եկեղեցու և գավիթի մաս են կազմել։ Ավելի հեռու՝ բլրի վրա, գերեզմանոց է և փոքր մատուռ՝ փոքր դամբարանով։ Սուրբ Աստվածածին եկեղեցու երեք պատերը կանգուն են մնացել, մինչդեռ հարավային պատը փլուզված մնացել է։ Կանգուն են մնացել գմբեթը պահող կոնստրուկցիայի մի հատված, ինչպես նաև արևմտյան պատին եկեղեցու գավիթ տանող միասնական պորտալը։ Պատերին հանդիպում են փորագրություններ, որոնք վկայում են 13-րդ դարի մասին։ Լուսանկարը՝ Սողոմոն Մաթևոսյանի

Այլ հոդվածներ
Վրաստանը հուլիսի 1-ից կսկսի զբոսաշրջիկներ ընդունել հիմնականում այն երկրներից, որտեղ կորոնավիրուսի տարածվածության մակարդակը ցածր է
Վրաստանը հուլիսի 1-ից կսկսի զբոսաշրջիկներ ընդունել հիմնականում այն երկրներից, որտեղ կորոնավիրուսի տարածվածության մակարդակը ցածր է
Նեմրութ լեռը հունիսից կսկսի ընդունել զբոսաշրջիկներին (լուսանկարներ)
Նեմրութ լեռը հունիսից կսկսի ընդունել զբոսաշրջիկներին (լուսանկարներ)
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է համավարակի հետևանքներով առաջացած խնդիրների հաղթահարման ուղիները
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է համավարակի հետևանքներով առաջացած խնդիրների հաղթահարման ուղիները
«Դարպասներ դեպի դժոխք». ինչո՞վ է առանձնահատուկ ճապոնական Օսորեզան լեռը
«Դարպասներ դեպի դժոխք». ինչո՞վ է առանձնահատուկ ճապոնական Օսորեզան լեռը
Վրաստանը զբոսաշրջիկների համար կբացվի հուլիսի 1-ին
Վրաստանը զբոսաշրջիկների համար կբացվի հուլիսի 1-ին