Համացանց
Կրակոցներ՝ Դավիթ Բեկ փողոցում
Կրակոցներ՝ Դավիթ Բեկ փողոցում 21/07/2021 15:00

Կրակոցներ՝ Դավիթ Բեկ փողոցում

2021 թվականի հուլիսի 19-ին`ժամը 16:50-ին, քաղաքացին հաղորդում է տվել՝ նույն օրը՝ժամը՝ 11:00-ի սահմաններում, իր կողմից շահագործվող «Օպել» մակնիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկ փողոցով դեպի Արցախի փողոց ուղևորվելու ճանապարհին «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից ատրճանակից իր ուղղությամբ կրակոցներ արձակելու վերաբերյալ:

Նախնական տվյալներով՝ «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան,«Օպել» մակնիշի ավտոմեքենայի հետևից ձայնային ազդանշաններով և լուսարձակները թարթելով, ճանապարհ է խնդրել, ինչին ի պատասխան՝ «Օպել»-ի վարորդը զիջել է ճանապարհը, այնուհետև «Լեքսուս»-ը դուրս է եկել ճանապարհն իրեն զիջած ավտոմեքենայի դիմաց, որի պատճառով երկու ավտոմեքենաներն էլ արգելակել են ճանապարհի աջակողմյան հատվածում, իսկ «Լեքսուս»-ի վարորդն իր մոտ գտնվող ատրճանակով երկու անգամ կրակել է «Օպել»-ի ուղղությամբ՝ վնասելով մեքենայի շարժիչի ծածկը, ապա մեծ արագությամբ հեռացել դեպքի վայրից:

Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Կատարվել է դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություն:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, կրակոցներ արձակած անձին և հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Այլ հոդվածներ
Համացանցում տարածվում է զոհված զինծառայողների լուսանկարները
Համացանցում տարածվում է զոհված զինծառայողների լուսանկարները
«Արդեն մեկ ժամ է հրադադար է հաստատվել, կողմերը չեն կրակում». Ա. Հովհաննիսյան
«Արդեն մեկ ժամ է հրադադար է հաստատվել, կողմերը չեն կրակում». Ա. Հովհաննիսյան
Բաքուն դիմել է պաշտոնական Երևանին
Բաքուն դիմել է պաշտոնական Երևանին
«Արգելե՛ք Արծրուն Հովհաննիսյանին որևէ բան գրել և խոսել». Նաիրա Զոհրաբյան
«Արգելե՛ք Արծրուն Հովհաննիսյանին որևէ բան գրել և խոսել». Նաիրա Զոհրաբյան
«Սա ակնհայտորեն ՔԿ նորանշանակ պետի նորամուծությունն է». Ժաննա Ալեքսանյան
«Սա ակնհայտորեն ՔԿ նորանշանակ պետի նորամուծությունն է». Ժաննա Ալեքսանյան