Արցախ
«Արցախի հերոսի բարձրագույն կոչման արժանացնելու որոշումս դեռ չէի ստորագրել, երբ կապն ընդհատվեց…»․ Արայիկ Հարությունյան
«Արցախի հերոսի բարձրագույն կոչման արժանացնելու որոշումս դեռ չէի ստորագրել, երբ կապն ընդհատվեց…»․ Արայիկ Հարությունյան 17/07/2021 13:00

«Արցախի հերոսի բարձրագույն կոչման արժանացնելու որոշումս դեռ չէի ստորագրել, երբ կապն ընդհատվեց…»․ Արայիկ Հարությունյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներ, հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար, իմ որոշմամբ, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի 6-րդ վաշտի հրամանատար, կապիտան Արթուր Գրիգորիի Աղասյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում։
Պատերազմի ժամանակ 6-րդ պաշտպանական շրջանի ամենադժվար հենակետի պաշտպանությունը հենց Արթուրի վաշտին էր վստահված: Պարբերաբար խոսում էի նրա հետ։ Արթուրի կատարած բացառիկ սխրագործությունները գնահատելու և նրան Արցախի հերոսի բարձրագույն կոչման արժանացնելու որոշումս դեռ չէի ստորագրել, երբ կապն ընդհատվեց…
Արցախի Մարտունի քաղաքում ապրող Աղասյանների ընտանիքն այս պատերազմում բացի Արթուրից կորցրել է մյուս որդուն՝ Արսենին ևս…
Խորապես վշտակցելով ընտանիքի բոլոր անդամներին՝ գլուխ եմ խոնարհում Արթուրի և Արսենի հիշատակի, նրանց հարազատների առջև…»։

Այլ հոդվածներ
 «Ահազանգ է ստացվել Մաճկալաշեն համայնքի բնակչի գերեվարման վերաբերյալ». Արցախի ՄԻՊ
«Ահազանգ է ստացվել Մաճկալաշեն համայնքի բնակչի գերեվարման վերաբերյալ». Արցախի ՄԻՊ
«Նա կրկին կեղծում է պատմությունը». Արտակ Բեգլարյան
«Նա կրկին կեղծում է պատմությունը». Արտակ Բեգլարյան
Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածք անցած Ասկերանի շրջանի բնակիչը վերադարձվել է․ ԱՀ ՄԻՊ
Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածք անցած Ասկերանի շրջանի բնակիչը վերադարձվել է․ ԱՀ ՄԻՊ
«Ադրբեջանական կողմը Շուշիի ուղղությունից կրակահերթ է արձակել ինքնաձիգից»․ ԱՀ ՄԻՊ
«Ադրբեջանական կողմը Շուշիի ուղղությունից կրակահերթ է արձակել ինքնաձիգից»․ ԱՀ ՄԻՊ
«Մեր ԶՈՒ-ի նախազգուշական քայլերի արդյունքում ադրբեջանական կողմի կրակոցները դադարել են»․ ԱՀ ՄԻՊ
«Մեր ԶՈՒ-ի նախազգուշական քայլերի արդյունքում ադրբեջանական կողմի կրակոցները դադարել են»․ ԱՀ ՄԻՊ