Արցախ
«Ադրբեջանական կողմը Շուշիի ուղղությունից կրակահերթ է արձակել ինքնաձիգից»․ ԱՀ ՄԻՊ
«Ադրբեջանական կողմը Շուշիի ուղղությունից կրակահերթ է արձակել ինքնաձիգից»․ ԱՀ ՄԻՊ 15/07/2021 19:51

«Ադրբեջանական կողմը Շուշիի ուղղությունից կրակահերթ է արձակել ինքնաձիգից»․ ԱՀ ՄԻՊ

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շուշիի ուղղությունից այսօր արձանագրված կրակահերթերի վերաբերյալ սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները ստուգելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվել է միջադեպի վերաբերյալ փաստերի հավաքագրում։
ՄԻՊ ներկայացուցիչները եղել են Ստեփանակերտի Արմենավան թաղամասում, բնակիչների հետ հանդիպման ընթացքում հաստատվել է փաստը, որ մոտավորապես ժամը 17:00-ին ադրբեջանական կողմը 4-5 անգամ կարճ կրակահերթ է արձակել ինքնաձիգից։
Տեղեկությունը հաստատել են նաև պետական լիազոր մարմինները:
Միջադեպի մասին տեղեկացվել են ռուսական խաղաղապահ ուժերը։
Առողջապահության նախարարությունից և Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից ստացված տեղեկություններով՝ միջադեպի հետևանքով տուժածներ չկան։
Ադրբեջանական կողմը, կոպտորեն խախտելով հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը, վերջին օրերին առավել հաճախ է դիմում սադրիչ գործողությունների` այդ կերպ հետապնդելով խաղաղ բնակչությանը մշտապես ահաբեկելու, վախի ու լարվածության մթնոլորտ ձևավորելու նպատակ։
Միջադեպերի քննության հստակ մեխանիզմների ներդրումը ուղղակի ահրաժեշտություն է ադրբեջանական կողմի նկրտումները զսպելու և սադրանքները բացառելու համար։
Արցախի ժողովրդի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության դեմ ադրբեջանական ոտնձգությունները ռուս խաղաղապահների և միջազգային հանրության կողմից պետք է արժանանան համապատասխան գնահատականի` այդ թվում հրապարակային»։

Այլ հոդվածներ
 «Ահազանգ է ստացվել Մաճկալաշեն համայնքի բնակչի գերեվարման վերաբերյալ». Արցախի ՄԻՊ
«Ահազանգ է ստացվել Մաճկալաշեն համայնքի բնակչի գերեվարման վերաբերյալ». Արցախի ՄԻՊ
«Նա կրկին կեղծում է պատմությունը». Արտակ Բեգլարյան
«Նա կրկին կեղծում է պատմությունը». Արտակ Բեգլարյան
Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածք անցած Ասկերանի շրջանի բնակիչը վերադարձվել է․ ԱՀ ՄԻՊ
Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածք անցած Ասկերանի շրջանի բնակիչը վերադարձվել է․ ԱՀ ՄԻՊ
«Արցախի հերոսի բարձրագույն կոչման արժանացնելու որոշումս դեռ չէի ստորագրել, երբ կապն ընդհատվեց…»․ Արայիկ Հարությունյան
«Արցախի հերոսի բարձրագույն կոչման արժանացնելու որոշումս դեռ չէի ստորագրել, երբ կապն ընդհատվեց…»․ Արայիկ Հարությունյան
«Մեր ԶՈՒ-ի նախազգուշական քայլերի արդյունքում ադրբեջանական կողմի կրակոցները դադարել են»․ ԱՀ ՄԻՊ
«Մեր ԶՈՒ-ի նախազգուշական քայլերի արդյունքում ադրբեջանական կողմի կրակոցները դադարել են»․ ԱՀ ՄԻՊ