Հայաստան
Անտառում հայտնաբերվել է դի՝ ամրագոտու միջոցով ծառից կախված վիճակում․ ՔԿ
Անտառում հայտնաբերվել է դի՝ ամրագոտու միջոցով ծառից կախված վիճակում․ ՔԿ 02/07/2021 20:20

Անտառում հայտնաբերվել է դի՝ ամրագոտու միջոցով ծառից կախված վիճակում․ ՔԿ

2021թ. հուլիսի 1-ին` ժամը 09:30-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Պուշկինյան ոլորաններում ծառից կախված դի կա:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին գտնվող Պուշկինյան լեռնանցքի հին ավտոճանապարհի 3-րդ ոլորանում հայտնաբերել «Mitsubishi Colt» մակնիշի ավտոմեքենա` բեռնախցիկը բացված վիճակում, իսկ ավտոմեքենայից շուրջ 25 մետր հեռավորության վրա՝ անտառում՝ տղամարդու դի՝ ավտոմեքենայի ամրագոտու միջոցով ծառից կախված վիճակում:

Նյութերով նախապատրաստման ընթացքում իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է դիակի ինքնությունը, որը հանդիսանում է Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի բնակիչ՝ ծնված 1988թ.:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:

Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ:

Նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի և դիակի զննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են դեպքի պահին տուժածի հագին եղած հագուստները, վերցվել են փորձանմուշներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Այլ հոդվածներ
ՀԱՊԿ-ը հայտարարություն է տարածել՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վերաբերյալ
ՀԱՊԿ-ը հայտարարություն է տարածել՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վերաբերյալ
«Այսօր Առուշ Առուշանյանի գործով հայտարարվելու է նախաքննության ավարտ». Էրիկ Ալեքսանյան
«Այսօր Առուշ Առուշանյանի գործով հայտարարվելու է նախաքննության ավարտ». Էրիկ Ալեքսանյան
Արման Թաթոյանը Գեղարքունիքի մարզում է
Արման Թաթոյանը Գեղարքունիքի մարզում է
«Երևանի ՋԷԿ»-ում չարաշահումների գործը դատախազությունն ուղարկել է ՔԿ
«Երևանի ՋԷԿ»-ում չարաշահումների գործը դատախազությունն ուղարկել է ՔԿ
Հակառակորդի կրակոցից վնասվածք է ստացել ավագ լեյտենանտը. ՔԿ
Հակառակորդի կրակոցից վնասվածք է ստացել ավագ լեյտենանտը. ՔԿ