Տարածաշրջան
Վրաստանի գյուղերից մեկում այրել են 8-ամյա աղջկան բռնաբարելու մեղադրանքով ձերբակալված հոր և որդու տունը
Վրաստանի գյուղերից մեկում այրել են 8-ամյա աղջկան բռնաբարելու մեղադրանքով ձերբակալված հոր և որդու տունը 26/06/2021 10:10

Վրաստանի գյուղերից մեկում այրել են 8-ամյա աղջկան բռնաբարելու մեղադրանքով ձերբակալված հոր և որդու տունը

 

Սամեգրելոյում աղմկոտ է՝ գրում է վրացական jnews.ge կայքը։ Գյուղերից մեկի բնակչությունն այրել է 8-ամյա աղջկան բռնաբարելու մեղադրանքով ձերբակալված հոր ու որդու տունը: Դեպքի վայրում մոբիլիզացվել են իրավապահները:

Գյուղացիները պահանջում են մեղադրյալի խստագույն պատիժը:

Հիշեցնենք, որ երեկ Մարտվիլիի շրջանի գյուղերից մեկում անչափահասին բռնաբարելու մեղադրանքով բերման էին ենթարկվել հայր ու որդի, իսկ 8-ամյա աղջիկն արդեն անցել է դատաբժշկական փորձաքննություն: Ըստ առկա տեղեկությունների՝ ձերբակալվածները երեխայի հարեւաններն են: Հաղորդվում է նաեւ, որ հայրն ու որդին ստիպել են երեխային գաղտնի պահել այս փաստը՝ սպառնալով սպանել նրան:

Ինչպես AMBEBI.GE-ի հետ զրույցում ասել է հարեւաններից մեկը, երեխան ծնողներին պատմել է կատարվածի մասին այն բանից հետո, երբ իրեն սկսել են անհանգստացնել ուժեղ ցավերը: «Ամբողջ գյուղը ոտքի էր կանգնել: Այն բանից հետո, երբ ոստիկանները հորն ու որդուն տարան, հարևանները ստիպեցին նրանց ընտանիքի անդամներին հեռանալ: Տեղի է ունեցել նաեւ ֆիզիկական բախում: Որդին՝ մինչեւ 35 տարեկան է, հայրը՝ մոտ 60 տարեկան: Երկուսն էլ կին ու երեխա ունեն, իրենց ընտանիքում նույնպես երեխաներ են մեծացել: Այս ընտանիքը երբեք լավ համբավ ունեցող ընտանիք չի եղել, բայց մեզանից ոչ ոք չէր կարող նման բան պատկերացնել», – ասել է հարեւաններից մեկը:

 Մանրամասները՝ սկզբանղբյուրում։

Այլ հոդվածներ
Բաքվում հայ ռազմագերիները 6 տարվա ազատազրկման դատապարտվեցին
Բաքվում հայ ռազմագերիները 6 տարվա ազատազրկման դատապարտվեցին
ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատն ընդունեց օրինագիծ, որով դադարեցվում է ռազմական օգնությունն Ադրբեջանին
ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատն ընդունեց օրինագիծ, որով դադարեցվում է ռազմական օգնությունն Ադրբեջանին
«Կութում ադրբեջանցիները քարով խփել են հացի մեքենայի վարորդին, գլուխը ջարդել». նորաբակցի
«Կութում ադրբեջանցիները քարով խփել են հացի մեքենայի վարորդին, գլուխը ջարդել». նորաբակցի
 Վարանդայի շրջանում տարհանվել է ևս 3 աճյուն
Վարանդայի շրջանում տարհանվել է ևս 3 աճյուն
«Մաճկալաշենի գերեվարված բնակիչը ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել». ԱՀ ՄԻՊ
«Մաճկալաշենի գերեվարված բնակիչը ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել». ԱՀ ՄԻՊ