Համացանց
Պացիենտներին հավաքի տանելու մասին տեսանյութի կապակցությամբ ստուգողական գործողություն կիրականացվի
Պացիենտներին հավաքի տանելու մասին տեսանյութի կապակցությամբ ստուգողական գործողություն կիրականացվի 19/06/2021 16:14

Պացիենտներին հավաքի տանելու մասին տեսանյութի կապակցությամբ ստուգողական գործողություն կիրականացվի

 

«Սևան» հոգեկան առողջության կենտրոնի պացիենտներին  «Քաղացիական պայմանագիր» կուսակցության հավաքին հարկադրաբար տանելու վերատառությամբ ուղեկցվող տեսանյութի կապակցությամբ Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից ոստիկանությանը հանձնարարվել է դրանում նշված հանգամաքնների կապակցությամբ ստուգողական գործողություններ իրականացնել:

Այս մասին ֆբ-ի իր էջում տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Տարատեսակ շահարկումները հաշվի առնելով՝ հարկ եմ համարում նշել, որ «Սևան» հոգեկան առողջության կենտրոնի պացիենտներին  «Քաղացիական պայմանագիր» կուսակցության հավաքին հարկադրաբար տանելու վերատառությամբ ուղեկցվող տեսանյութը համացանցում հրապարակվելուց անմիջապես հետո արձանագրվել է ՀՀ դատախազությունում իրականացվող մշտադիտարկման արդյունքում, ինչի կապակցությամբ Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից ոստիկանությանը հանձնարարվել է դրանում նշված հանգամաքնների կապակցությամբ ստուգողական գործողություններ իրականացնել:

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից երեկ համապատասխան հայտարարության տարածումից հետո դատախազության կողմից հանձնարարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստել և այդ շրջանակում ստուգման առարկա դարձնել Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում նմանատիպ հնարավոր դրսևորումների առկայությունը,  այդ թվում՝ դրանց «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Վ. Գաբրիելյանի հնարավոր առնչությունը»,-ասված է գրառման մեջ:

Այլ հոդվածներ
Համացանցում տարածվում է զոհված զինծառայողների լուսանկարները
Համացանցում տարածվում է զոհված զինծառայողների լուսանկարները
«Արդեն մեկ ժամ է հրադադար է հաստատվել, կողմերը չեն կրակում». Ա. Հովհաննիսյան
«Արդեն մեկ ժամ է հրադադար է հաստատվել, կողմերը չեն կրակում». Ա. Հովհաննիսյան
Բաքուն դիմել է պաշտոնական Երևանին
Բաքուն դիմել է պաշտոնական Երևանին
«Արգելե՛ք Արծրուն Հովհաննիսյանին որևէ բան գրել և խոսել». Նաիրա Զոհրաբյան
«Արգելե՛ք Արծրուն Հովհաննիսյանին որևէ բան գրել և խոսել». Նաիրա Զոհրաբյան
«Սա ակնհայտորեն ՔԿ նորանշանակ պետի նորամուծությունն է». Ժաննա Ալեքսանյան
«Սա ակնհայտորեն ՔԿ նորանշանակ պետի նորամուծությունն է». Ժաննա Ալեքսանյան