Համացանց
«Հաշվի առնելով մի շարք գործոններ՝ դա կարող է վերածվել մի նոր Մարտի 1-ի»․ Սարգիս Միքայելյան
«Հաշվի առնելով մի շարք գործոններ՝ դա կարող է վերածվել մի նոր Մարտի 1-ի»․ Սարգիս Միքայելյան 18/06/2021 23:53

«Հաշվի առնելով մի շարք գործոններ՝ դա կարող է վերածվել մի նոր Մարտի 1-ի»․ Սարգիս Միքայելյան

Վերլուծաբան Սարգիս Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քոչարյանը երբեք էսպիսի ժողովրդականություն չէր ունեցել։ Սրա համար ասենք. «Մերսի քեզ, Փաշինյան Նիկոլ»։
Քոչարյանի միտինգի մասնակիցների թիվը զուտ վիզուալ առնվազն պակաս չէր երեկվա Նիկոլի միտինգից, իսկ կազմակերպվածության առումով ավելի բարձր էր։ Էներգետիկան էլ բավականին մեծ էր երևում։
Դա նշանակում է, որ Քոչարյանի էսօրվա միտինգն ու երթը ուղղակի զրկում են իշխանությանը ընտրությունները կեղծելու, «տոկոս խփելու» որևէ լուրջ հնարավորությունից, եթե այդպիսի մտադրություններ լինեին։ Որովհետև այդ դեպքում, եթե Քոչարյանը հայտարարի, որ ընտրությունները կեղծվել են, չհավատացողներ շատ քիչ են լինելու։ Մարդկանց փողոց դուրս բերելը կլինի շատ հեշտ, և, հաշվի առնելով մի շարք գործոններ, դա կարող է վերածվել մի նոր Մարտի 1-ի։ Դեռ մի փոքր հույս ունեմ, որ իշխանություններն ամեն ինչ լավ պատկերացնում են և ամեն ինչ կանեն կատաստրոֆիկ զարգացումները կանխելու համար, կանցկացնեն լիովին ազատ, արդար ընտրություններ։ Էս լավատեսությունս կիսողները կարող են խնդացող սմայլիկ դնել։ Չկիսողները՝ լացող սմայլիկ։
Իսկ Փաշինյանի իշխանությունից ազատվել և միաժամանակ Քոչարյանին իշխանության չբերել ցանկացողները՝ գրկող սմայլիկ։ Որպես այդ գիտակից ցանկության իրականացման լավագույն հնարավորություն՝ Լևոն Տեր-Պետրոսյանին ու ՀԱԿ-ին ընտրողները՝ սրտիկ»։

 
 

Այլ հոդվածներ
Համացանցում տարածվում է զոհված զինծառայողների լուսանկարները
Համացանցում տարածվում է զոհված զինծառայողների լուսանկարները
«Արդեն մեկ ժամ է հրադադար է հաստատվել, կողմերը չեն կրակում». Ա. Հովհաննիսյան
«Արդեն մեկ ժամ է հրադադար է հաստատվել, կողմերը չեն կրակում». Ա. Հովհաննիսյան
Բաքուն դիմել է պաշտոնական Երևանին
Բաքուն դիմել է պաշտոնական Երևանին
«Արգելե՛ք Արծրուն Հովհաննիսյանին որևէ բան գրել և խոսել». Նաիրա Զոհրաբյան
«Արգելե՛ք Արծրուն Հովհաննիսյանին որևէ բան գրել և խոսել». Նաիրա Զոհրաբյան
«Սա ակնհայտորեն ՔԿ նորանշանակ պետի նորամուծությունն է». Ժաննա Ալեքսանյան
«Սա ակնհայտորեն ՔԿ նորանշանակ պետի նորամուծությունն է». Ժաննա Ալեքսանյան