Իրավունք
ՀՔԾ-ն՝ Արմեն Չարչյանի ձերբակալման մասին
ՀՔԾ-ն՝ Արմեն Չարչյանի ձերբակալման մասին 18/06/2021 21:50

ՀՔԾ-ն՝ Արմեն Չարչյանի ձերբակալման մասին

ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող «Հայաստան» դաշինքի թեկնածուի կողմից նախընտրական փուլում իրեն ենթակա աշխատակիցների նկատմամբ ճնշում գործադրելու վերաբերյալ 2021 թվականի հունիսի 18-ին «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքով տարածված ձայնագրության փաստով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Այս մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության Հատուկ Քննչական Ծառայությունը:

Ըստ քրեական գործի նյութերի` «Հայաստան» դաշինիքի թեկնածու Ա. Չ.-ն, օգտագործելով իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, իր ղեկավարած բժշկական կենտրոնի աշխատակիցներին հարկադրել է պարտադիր կերպով մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին:

Վերջինս, մասնավորապես, հորդորել է դեմ քվեարկել գործող իշխանություններին` միաժամանակ սպառնալով, որ իր պահանջը չկատարելու դեպքում իր և ողջ տնօրինության կողմից արժանանալու են «շատ ավելի կոշտ վերաբերմունքի» և «խիստ անհամարժեք պատասխանի», և որ ինքն ու իր ղեկավարությամբ գործող ստորաբաժանումների ղեկավարները «ստուգելու են», թե ովքեր են մասնակցել ընտրություններին` ակնարկելով, որ ինքն է որոշում նրանց «սերունդների ճակատագիրը»:

ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ծանր հանցանք կատարելու կասկածանքով Ա. Չ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

Այլ հոդվածներ
Բացահայտվել են մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցագործությունների դեպքեր. ԱԱԾ
Բացահայտվել են մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցագործությունների դեպքեր. ԱԱԾ
Խաչատուր Սուքիասյանի եղբայրը կալանավորվեց
Խաչատուր Սուքիասյանի եղբայրը կալանավորվեց
Երասխ համայնքի ղեկավարի՝ բեկորային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Երասխ համայնքի ղեկավարի՝ բեկորային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Խաչատուր Սուքիասյանի եղբորը ձերբակալեցին
Խաչատուր Սուքիասյանի եղբորը ձերբակալեցին
Տղամարդը ձերբակալվել է՝ 12-ամյա աղջնակի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու կասկածանքով․ ՔԿ
Տղամարդը ձերբակալվել է՝ 12-ամյա աղջնակի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու կասկածանքով․ ՔԿ