Արցախ
Շահումյանի շրջանը ԼՂՀ անբաժանելի մասն է․ Արցախի ԱԳՆ
Շահումյանի շրջանը ԼՂՀ անբաժանելի մասն է․ Արցախի ԱԳՆ 16/06/2021 16:27

Շահումյանի շրջանը ԼՂՀ անբաժանելի մասն է․ Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի Շահումյանի շրջանի օկուպացիայի 29-րդ տարելիցի կապակցությամբ։

«Այս օրերին լրանում է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի օկուպացիայի 29-րդ տարելիցը։ 1992 թ. հունիսի 12-ին ձեռնարկված լայնամասշտաբ հարձակման արդյունքում 1992 թ. հունիսի կեսերին ադրբեջանական զորամիավորումներն ամբողջովին գրավեցին Շահումյանի շրջանը։
Շահումյանի շրջանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անբաժանելի մասն է, Արցախի պատմական տարածքը, որտեղ մեր ժողովուրդն իրացրել է ինքնորոշման իր անքակտելի իրավունքը և հետագայում ստեղծել պետականություն: Շահումյանի շրջանի, ինչպես նաև 1991-1994, 2016 և 2020 թվականներին գրավված Արցախի մյուս տարածքների դեօկուպացիան, արցախահայության կողմից իրացված ինքնորոշման իրավունքի ճանաչման հետ մեկտեղ, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման առանցքային բաղադրիչն է: Արցախի տարածքների շարունակվող ապօրինի օկուպացիան Հարավային Կովկասում տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգների մշտական աղբյուր է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Այլ հոդվածներ
 «Ահազանգ է ստացվել Մաճկալաշեն համայնքի բնակչի գերեվարման վերաբերյալ». Արցախի ՄԻՊ
«Ահազանգ է ստացվել Մաճկալաշեն համայնքի բնակչի գերեվարման վերաբերյալ». Արցախի ՄԻՊ
«Նա կրկին կեղծում է պատմությունը». Արտակ Բեգլարյան
«Նա կրկին կեղծում է պատմությունը». Արտակ Բեգլարյան
Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածք անցած Ասկերանի շրջանի բնակիչը վերադարձվել է․ ԱՀ ՄԻՊ
Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածք անցած Ասկերանի շրջանի բնակիչը վերադարձվել է․ ԱՀ ՄԻՊ
«Արցախի հերոսի բարձրագույն կոչման արժանացնելու որոշումս դեռ չէի ստորագրել, երբ կապն ընդհատվեց…»․ Արայիկ Հարությունյան
«Արցախի հերոսի բարձրագույն կոչման արժանացնելու որոշումս դեռ չէի ստորագրել, երբ կապն ընդհատվեց…»․ Արայիկ Հարությունյան
«Ադրբեջանական կողմը Շուշիի ուղղությունից կրակահերթ է արձակել ինքնաձիգից»․ ԱՀ ՄԻՊ
«Ադրբեջանական կողմը Շուշիի ուղղությունից կրակահերթ է արձակել ինքնաձիգից»․ ԱՀ ՄԻՊ