Համացանց
Ճակնդեղի հյութն օգտակար է անոթների և ուղեղի համար
Ճակնդեղի հյութն օգտակար է անոթների և ուղեղի համար 11/06/2021 17:40

Ճակնդեղի հյութն օգտակար է անոթների և ուղեղի համար

Ճակնդեղի հյութ խմելը նպաստում է բերանի խոռոչում այնպիսի մանրէների աճին, որոնք ազդում են արյունատար անոթների առողջության և ուղեղի ավելի լավ աշխատանքի վրա։ Meddaily պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է 70-80 տարեկան մարդկանց շրջանում արված հետազոտությունում:

Այսպիսով, ճակնդեղը և մի շարք այլ մթերքներ, այդ թվում՝ հազարը, սպանախը, նեխուրը հարուստ են անօրգանական նիտրատներով: Իսկ բերանի խոչոռի շատ բակտերիաներ կարևոր դեր են խաղում նիտրատներն ազոտի օքսիդի վերածելու գործում: Այդ միացությունն օգնում է կարգավորել անոթների վիճակը և ուղեղի նեյրոնների միջև հաղորդագրությունների փոխանցումը: Տարեցների մոտ, որպես կանոն, նվազում է ազոտի օքսիդի արտադրումը, ինչի հետևանքով վատթարանում է անոթների վիճակը և ճանաչողական գործառույթը:

Էքսետերի համալսարանի գիտնականների նոր ուսումնասիրության ընթացքում 26 առողջ տարեց մարդիկ երկու տասնօրյա ժամանակահատվածում օրական 2 անգամ ճակնդեղի հյութ կամ պլացեբո են ընդունել: Պարզվել է, որ առանձին բակտերիաների բարձր մակարդակը, ինչպես նաև Prevotella-Veillonella և Clostridium defficile բակտերիաների ցածր մակարդակը կապված է անոթների և ճանաչողական գործառույթի ավելի լավ վիճակի հետ:

Այսպիսով, ըստ գիտնականների՝ հյութի միջոցով միկրոֆլորան փոխելու համար պահանջվում է 10 օր: Հյութի օգտագործման արդյունքում արյան սիստոլիկ ճնշումը նվազել է միջինը 5 միլիմետր սնդիկի սյունով:

Այլ հոդվածներ
Պացիենտներին հավաքի տանելու մասին տեսանյութի կապակցությամբ ստուգողական գործողություն կիրականացվի
Պացիենտներին հավաքի տանելու մասին տեսանյութի կապակցությամբ ստուգողական գործողություն կիրականացվի
«Հաշվի առնելով մի շարք գործոններ՝ դա կարող է վերածվել մի նոր Մարտի 1-ի»․ Սարգիս Միքայելյան
«Հաշվի առնելով մի շարք գործոններ՝ դա կարող է վերածվել մի նոր Մարտի 1-ի»․ Սարգիս Միքայելյան
«Պետք է այնպես անեն, որ այդ երկու կեսերը չբախվեն իրար»․ Արամ Աբրահամյան
«Պետք է այնպես անեն, որ այդ երկու կեսերը չբախվեն իրար»․ Արամ Աբրահամյան
Որքան մարդ է մասնակցել «Հայաստան» դաշինքի հանրահավաքին՝ ըստ ԻՔՄ հաշվարկի
Որքան մարդ է մասնակցել «Հայաստան» դաշինքի հանրահավաքին՝ ըստ ԻՔՄ հաշվարկի
Տիգրան Արզաքանցյանի և կնոջ պարը՝ Ազնավուրի հրապարակում
Տիգրան Արզաքանցյանի և կնոջ պարը՝ Ազնավուրի հրապարակում