Հայաստան
Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն մայիսի 11-ի դրությամբ զբաղեցրած դիրքեր. ԱՄՆ-ն վերահաստատում է իր դիրքորոշումը
Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն մայիսի 11-ի դրությամբ զբաղեցրած դիրքեր. ԱՄՆ-ն վերահաստատում է իր դիրքորոշումը 10/06/2021 20:51

Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն մայիսի 11-ի դրությամբ զբաղեցրած դիրքեր. ԱՄՆ-ն վերահաստատում է իր դիրքորոշումը

Հունիսի 9-ին ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը հանդիպում ունեցավ ՀՀ ԱԳ նախարարությունում:

Հանդիպման ընթացքում ՀՀ և ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաները քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Հատուկ անդրադարձ կատարվեց ԼՂ հակամարտության կարգավորմանը, հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձմանը, ինչպես նաև` Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակին:

Երկուստեք վերահաստատվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի առանցքային դերակատարության շարունակականությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործում: Կարևորվեց առաջացած հումանիտար հարցերի հասցեագրումը և Արցախ միջազգային մարդասիրական օգնության անարգել մուտքը:

Ամերիկյան կողմն ընդգծեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի լարվածության թուլացման անհրաժեշտությունը` վերահաստատելով ԱՄՆ պետքարտուղարության՝ մայիսի 27-ի հայտարարությամբ ամրագրված դիրքորոշումն առ այն, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն մայիսի 11-ի դրությամբ զբաղեցրած դիրքեր։

Մտքեր փոխանակվեցին նաև մարդու իրավունքների պաշտպանության և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի շուրջ: Ընդգծվեց Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը՝ որպես ապագայում նման հանցագործությունները կանխարգելելու գործուն միջոց:

Քննարկվեցին նաև ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ձևաչափում իրականացվող հետագա աշխատանքները:

Այլ հոդվածներ
Բռնցքամարտիկ ժորժիկ Մարությանը տեխնիկական նոկաուտով հաղթել է ադրբեջանցուն
Բռնցքամարտիկ ժորժիկ Մարությանը տեխնիկական նոկաուտով հաղթել է ադրբեջանցուն
Հայկ Մարությանի կարգադրությամբ՝ Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված անտառապուրակ հիմնելու նպատակով աշխատանքային խումբ է ձևավորվել
Հայկ Մարությանի կարգադրությամբ՝ Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված անտառապուրակ հիմնելու նպատակով աշխատանքային խումբ է ձևավորվել
Ունենք ահազանգ, որ ընտրակաշառքը տրվում է կուսակցություններից մեկի քվեաթերթիկը դուրս բերելու դիմաց. Արթուր Սաքունց
Ունենք ահազանգ, որ ընտրակաշառքը տրվում է կուսակցություններից մեկի քվեաթերթիկը դուրս բերելու դիմաց. Արթուր Սաքունց
Արագածոտնի մարզում բախվել են Renault-ը և քարով բարձված ЗИЛ-ը. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար
Արագածոտնի մարզում բախվել են Renault-ը և քարով բարձված ЗИЛ-ը. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար
Քվեարկության գաղտնիությունը ընտրելու իրավունք ունեցող անձի սահմանադրական իրավունքն է․ դատախազություն
Քվեարկության գաղտնիությունը ընտրելու իրավունք ունեցող անձի սահմանադրական իրավունքն է․ դատախազություն