Տարածաշրջան
Սևանում 4 երիտասարդ դանակահարված վիճակում տեղափոխվել է հիվանդանոց
Սևանում 4 երիտասարդ դանակահարված վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 10/06/2021 17:40

Սևանում 4 երիտասարդ դանակահարված վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

2021 թվականի հունիսի 8-ին ՀՀ ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ դանակահարված վիճակում  հիվանդանոց է տեղափոխվել չորս երիտասարդ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել է, որ նույն օրը Սևան քաղաքի 17-ամյա և 19-ամյա բնակիչները նույն քաղաքում գործող մանկապարտեզի հարակից տարածքում, մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, կտրող-ծակող առարկաներով հարվածներ են հասցրել համաքաղաքացիներին՝ պատճառելով մարմնական ծանր վնաս։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 17-ամյա և 19-ամյա  երիտասարդները  ներգրավվել են որպես մեղադրյալներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այլ հոդվածներ
Շշուկները չենք մեկնաբանում. Լավրովը՝ Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի հնարավոր ստեղծման մասին․
Շշուկները չենք մեկնաբանում. Լավրովը՝ Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի հնարավոր ստեղծման մասին․
«Ռուսաստանը հետևում է Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի ստեղծման մասին տեղեկատվությանը»․ Պեսկով
«Ռուսաստանը հետևում է Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի ստեղծման մասին տեղեկատվությանը»․ Պեսկով
«Ղարաբաղի հարցով Ռուսաստանը սերտ կապի մեջ է Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի հետ». Պեսկով
«Ղարաբաղի հարցով Ռուսաստանը սերտ կապի մեջ է Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի հետ». Պեսկով
Լավրովը՝ Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի ստեղծման մասին
Լավրովը՝ Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի ստեղծման մասին
Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել նաև Սամվել Կարապետյանի և Դավիթ Գալստյանի նկատմամբ
Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել նաև Սամվել Կարապետյանի և Դավիթ Գալստյանի նկատմամբ